Տոնածառի համեղ գնդիկներ
Բաղադրիչներ
- պանիր - 200 գր
- կարագ - 100 գր
- ձու - 2 հատ
- սխտոր - 1-3 ատամիկ
- մայոնեզ
- Ինչպես նաև`
- պիստակ
- ծովախեցգետնի ձողիկներ
- պանիր
- լոռամրգի (клюква)
- սոխ կանաչ
Քայլերի հաջորդականություն
- Պանիրն ու ձուն քերիչով անցկացնում ենք, ավելացնում ենք կարագն ու ճզմած սխտորը, 1-2 ճ/գ մայոնեզն ու լավ խառնում ենք:
- Ձևավորում ենք փոքրիկ գնդիկներ:
- Թաթախում ենք չորացրած ու մանր կտրատած լոռամրգենու, պիստակի, ծովախեցգետնի ձողիկների, ինչպես նաև քերած պանրի մեջ:
- Այժմ պատրաստում ենք թելեր գնդիկների համար: Կանաչ սոխի սրածայր հատվածը բաժանում ենք երկու մասի, իսկ մնացած սոխը բաժանում ենք հավասար մասերի:
- Այնուհետև ստանում ենք ահա այսպիսի կախիչ:
- Դրանք զգուշորեն դնում ենք գնդիկների վրա:
- Համեղ խաղալիքները պատրաստ են: Կարելի է մատուցել:
Տոնածառի համեղ խաղալիքները կզարդարեն տոնական սեղաններն ու շատ դուր կգան ինչպես մեծերին, այնպես էլ փոքրերին:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: