- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 60 minutes
Բազուկով սառը ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Մաքրում ենք բազուկն ու անցկացնում քերիչով:
Կտրատում ենք խորանարդիկներով կարտոֆիլը, նեխուրն ու սոխը:
- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք կտրատված սոխն ու նեխուրը և տապակում ձիթայուղի մեջ 10 րոպե թույլ կրակի վրա, ապա ավելցնում ենք կարտոֆիլն ու 5 բաժակ ջուրը և եփում(փակ կափարիչով) թույլ կրակի վրա մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը:
- Առանձին կաթսայի մեջ լցնում ենք քերիչով անցկացրած բազուկը, վրան լցնում 1 բաժակ ջուրը, քացախն ու շաքարավազը, դնում միջին կրակի վրա ու հասցնում եռման աստիճանի, ապա թուլացնում ենք կրակը և թողնում, որ եփվի ևս 1,5 ժամ փակ կափարիչով:
- Ապա միացնում ենք երկու կաթսաների պարունակությունները և թողնում, որ սառչի: Ստացված ապուրը հարում ենք բլենդերի միջոցով մինչև ստացվի պյուրե:
- Ստացված պյուրեն լցնում ենք առանձին կաթսայի մեջ, ավելացնում աղը, սև պղպեղը և դնում կրակի վրա և հասցնում եռման աստիճանի, ապա հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և տեղափոխում ենք սառնարան 2 ժամով:
Պատրաստի ապուրը լցնում ենք ափսեների մեջ և մատուցում:
Մատուցելիս զարդարեք բազուկով սառը ապուրը կտրատված կանաչիով և մայոնեզով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: