Չիզքեյք «Բանոֆֆի» առանց թխելու
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 150 գր
- կարագ - 50 գր
- Կաթնաշոռային շերտի համար`
- կաթնաշոռ - 400 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- սերուցք (33% յուղ.) - 200 գր
- ժելատին - 10 գր
- ջուր - 80 մլ
- վանիլային շաքար - 10 գր
- Ինչպես նաև`
- բանան - 2 հատ
- կիտրոն - 1 հատ
- սերուցք (33% յուղ.) - 200 գր
- շաքարի փոշի - 1-2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները բլենդերով հարում ենք, ավելացնում ենք հալեցրած կարագն ու կրկին հարում ենք:
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ (20 սմ տրամագծով), զգուշությամբ սեղմում ենք հատակին ու պահում սառնարանում այնքան, մինչև պատրաստենք կաթնաշոռային զանգվածը:
- Պատրաստում ենք կաթնաշոռային շերտը, որի համար կաթնաշոռը, վանիլային շաքարն ու խտացրած կաթը լցնում ենք տարայի մեջ (մոտ 30 գր պահում ենք վերջում ձևավորելու համար) և ձեռքի բլենդերով խառնում ենք:
- Ժելատինը նախապես թրջում ենք 80 մլ ջրի մեջ և թողնում ենք, որ ուռչի: Այնուհետև տաքացնում ենք, որպեսզի ժելատինը լուծվի, հանում ենք կրակի վրայից, թողնում ենք, որ սառչի և ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին: Ապա բլենդերով հարում ենք` ստանալով միասեռ զանգված:
- Սերուցքն առանձին հարում և ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին:
- Այնուհետև ամբողջ զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթների շերտի վրա և պահում ենք սառնարանում, որպեսզի սառչի:
- Բանանը կտրատում ենք, վրան ցողում ենք կիտրոնի հյութ և գեղեցիկ դասավորում չիզքեյքի վրա:
- Սերուցքը շաքարի փոշու հետ հարում և լցնում ենք բանանների վրա:
- Մնացած խտացրած կաթը խառնում ենք 1-3 թ/գ ջրի հետ և շաղ ենք տալիս չիզքեյքի վրա:
Ցանկության դեպքում վրան կարելի է շաղ տալ ընկույզ կամ շոկոլադ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: