Սոուս Բալզամիկ
Բաղադրիչներ
- քացախ բալզամիկ - 0.5 լ
- շաքարավազ - 5 ճ/գ
- մեխակ - 12 հատ
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, ցանկության դեպքում ավելացնում ենք նաև դարչին:
- Դնում ենք կրակի վրա և հասցնում ենք եռման աստիճանի:
- Կրակը մեղմացնում ենք և շարունակում ենք եփել մոտ 30-50 րոպե: Սոուսը պնդանում է միայն սառչելուց հետո: Այդ ժամանակ արդեն մեխակի հատիկները հանում ենք:
- Արդեն կարելի է լցնել շշի մեջ, սպասել, որ սառչի, ապա մատուցել:
Եթե սառչելուց հետո սոուսը շատ պինդ է թվում, ավելացնում ենք մի քանի կաթիլ բալզամիկ քացախ:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
բալզամիկ քացախը գրել եք 0,5թ/գ գուցե 0,5թ/բաժակ ի նկատի ունեք
Սիրելի Գայանե, շնորհակալ ենք ուշադրության համար։ Անհրաժեշտ է 0,5 լ բալզամիկ քացախ։