- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Տորթ «Սևամորթ»
Բաղադրիչներ
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 1 բաժակ
- վանիլային շաքար - 20 գր
- մուրաբա - 1 բաժակ
- կեֆիր - 1 բաժակ
- ալյուր - 2 բաժակ
- սոդա - 1 ճ/գ
- թթվասեր - 600 գր
- շաքարի փոշի - 2 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարում ենք սովորական շաքարավազի և վանիլային շաքարի հետ:
- Ավելացնում ենք մուրաբան և ալյուրը, խառնում ենք` ստանալով միասեռ զանգված:
- Առանձին տարայի մեջ խառնում ենք կեֆիրը, 100 գր թթվասերն ու սոդան:
- Ստացված երկու զանգվածները խառնում ու լցնում ենք յուղաթղթապատ և բուսայուղապատ ձևամանի մեջ: Թխում ենք մոտ 20 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Այնուհետև ջերմաստիճանն իջեցնում ենք` հասցնելով 180 աստիճանի ու ևս 20 րոպե եփում ենք:
- Այժմ պատրաստում ենք կրեմը, որի համար 500 գր թթվասերը հարում ենք շաքարի փոշու և վանիլային շաքարի հետ:
- Պատրաստ լինելուց հետո հանում ենք ջեռոցից ու բաժանում երկու մասի:
- Երկու շերտերը պատում ենք կրեմով և ձևավորում ենք գլազուրով կամ քերած շոկոլադով:
Բարի վայելում:
Թեյն ու սուրճը շատ ավելի համեղ կլինեն, եթե վայելեք տան պայմաններում պատրաստված այս համեղ թխվածքով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: