- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
Մրգային աղցան մասկարպոնեով
Բաղադրիչներ
- նարինջ - 1 հատ
- խնձոր - 1 հատ
- տանձ - 1 հատ
- հյութ կիտրոնի - 1 ճ/գ
- շաքարի փոշի - 1-2 թ/գ
- Կրեմի համար՝
- պանիր մասկարպոնե - 125 գր
- սերուցք (33% յուղ.) - 70 գր
- շաքարի փոշի - 1-2 թ/գ
- հյութ կիտրոնի - 1 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Նարինջը, խնձորն ու տանձը խորանարդաձև կտրատում ենք։
- Ավելացնում ենք կիտրոնի հյութն ու շաքարի փոշին և խառնում ենք։
- Մասկարպոնեն ու սերուցքը թեթևակի հարում ենք։ Կարելի է նույնսիկ ձեռքի հարիչով, քանի որ մասկարպոնեն շատ հարել չի կարելի։
- Ավելացնում ենք կիտրոնի հյութն ու շաքարի փոշին և խառնում ենք։
- Այժմ գեղեցիկ ձևավորելու ժամանակն է։ Մրգային զանգվածն անցկացնում ենք քամիչով, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա։ Վերցնում ենք պլաստմասսայե շիշը, լցնում ենք մի քիչ մրգային զանգված, լավ սեղմում ենք, ապա լցնում ենք կրեմի շերտն ու կրկին պատում մրգային շերտով։
Զարդարում ենք անանուխի տերևով և բալզամիկով։ Անչափ համեղ դեսերտ է ստացվում երկու հոգու համար։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: