Բրնձով խավարտ
Բաղադրիչներ
- բրինձ - 1 բաժակ
- կաղամբ բրյուսելյան - 200 գր
- գազար - 1 հատ
- պղպեղ կարմիր - 1 հատ
- սխտոր - 3 ատամիկ
- եգիպտացորեն պահածոյացված - 1 տուփ
- ձիթայուղ - 3 ճ/գ
- կարագ - 50 գր
- աղացած սև պղպեղ - ըստ ճաշակի
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Բրինձը եփում ենք թույլ կրակի վրա։
- Բրնձի եփվելու ընթացքում բրյուսելյան կաղամբի գլխիկները հեռացնում ենք։ Խորհուրդ է տրվում ավելացնել 0,5 թ/գ շաքարավազ, որպեսզի կաղամբը չկորցնի իր գեղեցիկ կանաչ գույնը։ Եփում ենք 3-4 րոպե, ապա պահում ենք հոսող ջրի տակ և կիսում ենք երկու հավասար մասի։
- Գազարն ու կարմիր պղպեղը բաժանում ենք խոշոր խորանարդիկների։ Եգիպտացորենի ջուրը հեռացնում ենք, սխտորը բաժանում ենք ատամիկների, բայց չենք մաքրում։
- Խորը թավայի մեջ լցնում ենք ձիթայուղը, գազարը 3-4 րոպե տապակում ենք։ Ավելացնում ենք սխտորն ու ևս 2 րոպե տապակում ենք։ Համեմում ենք աղով ու պղպեղով։
- Ավելացնում ենք կարմիր պղպեղը, տապակում ենք միջին կրակի վրա այնքան, մինչև պղպեղը փափկի։
- Ավելացնում ենք պահածոյացված եգիպտացորենը և 0,5 բաժակ տաք ջուր։ Բանջարեղենը 10 րոպե շոգեխաշում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք բրյուսելյան կաղամբը և շարունակում ենք եփել մոտ 10 րոպե։
- Բրինձը լցնում ենք բանջարեղենային զանգվածի վրա ու զգուշորեն խառնում ենք։
Ապա կափարիչը փակ 5-10 րոպե եփում ենք, որպեսզի բրինձը բանջարեղենի հետ դառնա միասեռ զանգված։
- Խավարտը պատրաստ է։
Բարի ախորժակ։
Եթե Պահքի մեջ չեք, ապա կարող եք ավելացնել մի քիչ կարագ (բաղադրիչներում նշված է) և վայելել մսի հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kner eq bayc sa pahqi utest che , karag chi kareli pahqi jamanak))))
Սիրելի Ջուլիա, կարագը նշված է միայն բաղադրիչների մեջ, որպեսզի բոլոր նրանք, ովքեր Պահքի մեջ չեն, ցանկության դեպքում ավելացնեն նաև կարագ։ ։)
aseq xndrem kaxambikner@ brndzi hetenq epum te arandzin?
Սիրելի Կարինե, կաղամբիկներն առանձին ենք եփում։ ?