- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Թթու կաղամբով ապուր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բուսայուղը լցնում ենք տապակի մեջ ու տաքացնում ենք, ավելացնում ենք կիսալուսնաձև կտրատած սոխը։ Տապակում ենք այնքան, մինչև փափկի ու ոսկեգույն դառնա։
- Ավելացնում ենք խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, չամանն ու սխտորը և մի քանի րոպե եփում ենք։
- Ավելացնում ենք կաղամբի 2/3 մասը։ Եթե այն շատ թթու է, ապա նախապես լվանում ենք հոսող ջրի տակ։
- Լցնում ենք 800 մլ եռացրած ջուր, համեմում ենք աղով ու պղպեղով և 20 րոպե եփում ենք։
- Քանի դեռ ապուրը եփվում է, թթու կաղամբի մնացած մասը տապակում ենք բուսայուղի մեջ այնքան, մինչև ոսկեգույն դառնա։
- Ապուրը զգուշորեն հարում ենք բլենդերով։
- Ապուրը մատուցելիս վրան ավելացնում ենք տապակած թթու կաղամբ և կանաչի՝ ըստ ցանկության։
Բարի վայելում։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: