- Yield: Անմիջապես
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 10 minutes
Ոսպով պահքային պելմեններ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ոսպը լվանում ու դափնու տերևի հետ եփում ենք ջրում մոտ 40 րոպե։
- Առանձին տարայի մեջ խառնում ենք ալյուրը, բուսայուղը, աղն ու ջուրը և փորձում ենք ստանալ միասեռ զանգված։
- Խմորագունդը ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով ու 30 րոպե թողնում ենք, որ հանգստանա։
- Սոխն ու սխտորը մանր կտրատում ենք և միջին կրակի վրա եփում ենք այնքան, մինչև թափանցիկ դառնան։
- Եփած ոսպը լցնում ենք տապակի մեջ, ավելացնում ենք լոլիկի մածուկը, խառնում ու 5 րոպե տապակում ենք։
- Պատրաստ լինելուց հետո ոսպով միջուկը լցնում ենք մեկ այլ տարայի մեջ ու պատառաքաղով ճզմում ենք։
- Բացում ենք խմորը, անհրաժեշտության դեպքում ավելացնում ենք ալյուր, որպեսզի ստանանք ձեռքերին չկպչող խմոր։ Բաժակի օգնությամբ ձևավորում ենք փոքր շրջանակներ։
- Ոսպով միջուկը դնում ենք խմորի մեջտեղում։
- Խմորի եզրերը վրա ենք բերում, ամրացնում ու ձևավորում ենք գեղեցիկ պելմեններ։
- Պելմենները դափնու տերևի հետ մոտ 10 րոպե եփում ենք, ապա վայելում։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Բարև ձեզ, պահքի ժամանակ կարագ չի կարելի
Բարև Ձեզ, սիրելի Անի։ Շնորհակալ ենք ուշադրության համար։ Բաղադրատոմսում նշված է բուսայուղ, իսկ տեքստում վրիպակ է եղել, որն արդեն ուղղվեց։ ։)