Շոկոլադե չիզքեյք սալորաչրով
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 100 գր
- կարագ - 30 գր
- կակաոյի փոշի - 1 թ/գ
- պանիր սերուցքային - 300 գր
- պանիր մասկարպոնե - 150 գր
- շաքարավազ - 100 գր
- սերուցք (33% յուղ.) - 80 գր
- շոկոլադ սև - 50 գր
- շոկոլադ կաթնային - 50 գր
- օսլա (крахмал) - 15 գր
- ձու - 3 հատ
- Ինչպես նաև՝
- չիր սալորի - 130 գր
- կոնյակ - 50 գր
- շոկոլադ սև - 50 գր
- սերուցք (33% յուղ.) - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Նախապատրաստում ենք սալորաչիրը, թրջում ենք կոնյակով և 2-3 ժամ թողնում ենք, որ ներծծվի։ Ի դեպ, կոնյակը կարելի է փոխարինել նաև այլ ալկոհոլային խմիչքով կամ թարմ նարնջի հյութով։
- Թխվածքաբլիթներին ավելացնում ենք կակաոյի փոշին ու բլենդերով հարում ենք։
Կարագը հալեցնում, ավելացնում ենք թխվածքաբլիթների զանգվածին ու կրկին հարում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք 20 սմ տրամագծով ձևամանի մեջ, սեղմում ենք հատակին։ Այնուհետև 10-15 րոպե թխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստում ենք սերուցքային զանգվածը, որի համար շոկոլադն ու սերուցքը տաքացնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի և թողնում ենք, որ թեթևակի սառչի։
- Սերուցքային պանիրն ու մասկարպոնեն լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք ձուն ու զգուշորեն խառնում ենք։ Ցանկալի է, որպեսզի մթերքները նախօրոք լինեն սենյակային ջերմաստիճանում։
- Ավելացնում ենք շաքարավազը, օսլան և խառնում ենք՝ ստանալով միասեռ զանգված։
- Ավելացնում ենք շոկոլադի զանգվածն ու շարունակում ենք խառնել։
- Այնուհետև ավելացնում ենք սալորաչրերն ու խառնում ենք։
- Ստացված զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ։ Ձևամանը փաթաթում ենք երկշերտ փայլաթիթեղով, որպեսզի զանգվածը չհոսի ձևամանից, դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ: Ջուրը լցնում ենք այնքան, որպեսզի ծածկի փոքր ձևամանի կեսը:
Թխում ենք 50-70 րոպե 160 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որպեսզի ջեռոցում սառչի, ապա հանում ու տեղափոխում ենք սառնարան՝ թողնելով 3-4 ժամ։
- Պատրաստում ենք գանաշը, որի համար շոկոլադը սերուցքի հետ հալեցնում ենք։ Այնուհետև չիզքեյքը պատում ենք շոկոլադե գլազուրով և զարդարում ենք սալորաչրով։
- Ստացվում է նրբահամ շոկոլադե չիզքեյք։
Համեղ ու յուրահատուկ չիզքեյքերի բաղադրատոմսեր կարող եք գտնել այստեղ։ Պատրաստեք ու վայելեք։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: