- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Բանանով կեքսեր
Բաղադրիչներ
- բանան - 3 հատ
- ալյուր - 200 գր
- շաքարավազ - 170 գր
- կարագ - 70 գր
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- վանիլային շաքար - 1 թ/գ
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Բանանները բլենդերով հարում ենք։
- Ավելացնում ենք ձուն, շաքարավազը, աղը, հալեցրած ու սառեցրած կարագը և խառնում ենք։
- Ավելացնում ենք փխրեցուցիչը, ալյուրն ու լավ խառնում ենք։ Ստացվում է պինդ խմոր։
- Ձևամանը կարագապատում ենք, լցնում ենք խմորը։
- Թխում ենք 20-25 րոպե 180 աստիճան ջեռոցում։
- Կեքսը պատրաստ է։ Ձևավորում ենք բանանի շերտերով ու մատուցում ենք։
Կեքսերը համեղ են ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Վայելում ենք ցանկացած ըմպելիքի հետ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: