Հրեշտակային տորթ կիտրոնի կրեմով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձվի սպիտակուց - 7 հատ
- ալյուր - 70 գր
- շաքարավազ - 140 գր
- վանիլային շաքար - 10 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գ
- կիտրոն - 1 հատ
- աղ - 1 պտղունց
- Կրեմի համար՝
- կիտրոն - 2 հատ
- ձվի դեղնուց - 5 հատ
- կարագ - 50 գր
- շաքարավազ - 150 գր
- սերուցք (33% յուղ.) - 150 մլ
- Ինչպես նաև՝
- հապալաս - 120 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը, որի համար սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ 5 ձվի դեղնուց առանձնացնում ու պահում ենք սառնարանում հետո օգտագործելու համար։
- Սպիտակուցները զգուշորեն հարում ենք, ապա ավելացնում մեկ պտղունց աղ։
- Շարունակելով հարելը՝ կամաց-կամաց ավելացնում ենք սովորական ու վանիլային շաքարավազները։
- Կիտրոնի կեղևը հեռացնում ու մանր քերիչով անցկացնում ենք։ Ալյուրն ու փխրեցուցիչն անցկացնում ենք մաղով։
- Հարած սպիտակուցներին ավելացնում ենք կիտրոնի կեղևն ու զգուշորեն խառնում ենք։ Այնուհետև մաս-մաս ավելացնում ենք ալյուրը։
- Խմորը լցնում ենք 20 սմ տրամագծով մաքուր ու չոր ձևամանի մեջ և զգուշորեն հավասարեցնում ենք։ Ձևամանը յուղաթղթով կամ ալյուրով, կարագով պատել հարկավոր չէ։
- Թխում ենք 35-40 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։ Մինչ պատրաստ լինելը, ջեռոցի դռնակը չենք բացում։
- Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը ձևամանով գլխիվայր շրջում ենք՝ երկու կողմից դնելով որևէ հարմարանքի վրա։ Այդպես թողնում ենք այնքան, մինչև ամբողջովին սառչի։
- Պատրաստում ենք կիտրոնով կրեմը, որի համար 1 կիտրոնի կեղևը մանր քերիչով անցկացնում ենք, ապա երկու կիտրոնի հյութը քամում ենք։ Պետք է ստացվի մոտ 150 մլ հյութ։
- Դեղնուցներին ավելացնում ենք շաքարավազը, կիտրոնի կեղևն ու հյութը և խառնում ենք։ 10-15 րոպե թողնում ենք, որպեսզի շաքարավազը լուծվի, իսկ կիտրոնը տարածի իր բույրը։
- Այնուհետև անցկացնում ենք թանզիֆով ու լցնում կաթսայի մեջ։ Երբ զանգվածը տաքանում է, ավելացնում ենք կարագն ու եփում ենք այնքան, մինչև զանգվածը թեթևակի պնդանա։ Ապա հանում ենք կրակի վրայից ու թողնում ենք, որ սառչի։
- Սերուցքը հարում ենք, ավելացնում ենք 2 ճ/գ շաքարավազ և շարունակում հարել այնքան, մինչև ստացվի պինդ զանգված։
- Ավելացնում ենք մի քիչ կիտրոնի կրեմ ու թեթևակի հարում ենք։
- Բիսկվիթը ձևամանից հանում ու սուր դանակով բաժանում ենք երկու հավասար մասի։
- Բիսկվիթի երկու շերտերը պատում ենք կիտրոնի կրեմով ու միացնում ենք իրար։
- Տորթը պատում ենք սերուցքային կրեմով։ Կրեմի մնացած մասն ու տորթը 30-60 րոպե պահում ենք սառնարանում։
- Այնուհետև հանում ենք, կրկին պատում ենք կրեմով և զարդարում հապալասի հատիկներով կամ ցանկացած այլ մրգով։
Նրբահամ ու չափազանց համեղ տորթ, որը կդառնա հյուրասիրության լավագույն տարբերակը։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: