- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Սոուս բոլոնեզ
Բոլոնյեզե սոուսի հայրենիքը Իտալիան է, Բոլոնիա քաղաքը: Սա ավանդական իտալական մսային սոուս է, որը մատուցվում է իտալական պաստայի և լազանիայի հետ: Չնայած, որ գոյություն ունի դասական բոլոնյեզեի բաղադրատոմսը, տարբեր խոհարարներ պատրաստում են այն տարբեր եղանակներով, որոնցից մեկը ներկայացնում ենք Ձեզ:
Բաղադրիչներ
- ձիթայուղ - 0,5 բաժակ
- գազար - 1 հատ
- սոխ - 1 հատ
- միս տավարի (աղացած) - 1 կգ
- օրեգանո - 2ճ/գդ
- ռեհան - 2ճ/գդ(չորացրած)
- լոլիկի մածուկ - 200գր
- սխտոր - 5 պճեղ
- գինի կարմիր - 250գր(չոր)
- լոլիկ - 800գր
- կաթ - 250գր
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Անցկացնում ենք քերիչով գազարը, ապա կտրատում ենք մանր խորանարդիկներով սոխն ու սխտորը:
Կաթսայի մեջ լցնում ենք քերիչով անցկացրած գազարն ու մանր կտրատված սոխը և տապակում ձիթայուղի մեջ 5-10 րոպե:
- Ապա կաթսայի մեջ լցնում ենք աղացած միսը, չորացրած ռեհանը, աղը, օրեգանոն և տապակում մինչև մսի ոսկեգույն երանգ ստանալը:
- Ապա ավելացնում ենք լոլիկի մածուկն ու սխտորը, խառնում և վրան լցնում կարմիր գինին և թողնում, որ եփվի 15-20 րոպե:
- Ընկղմում ենք լոլիկը եռման ջրի մեջ, կեղևազրկում և լցնում եփվող սոուսի վրա և թողնում որ եփվի 20-30 րոպե, ապա ավելացնում ենք կաթն ու եփում ևս 20 րոպե:
- Պատրաստի սոուսը թողնում ենք, որ հանգստանա և մատուցում:
Մատուցեք այս հրաշալի սոուս բոլոնյեզեն պաստայի, պյուրեի, լազանիայի կամ այլ կերակրատեսակի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Kat@ karoxenk poxarinel jrov.
Բարև Ձեզ, ոչ, ցանկալի է կաթով պատրաստեք 🙂