- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 15 minutes
Կարտոֆիլային աղցան
Բաղադրիչներ
- կարտոֆիլ - 8 հատ(խաշած)
- ձու - 4 հատ(խաշած)
- պանիր քերած - 100գր
- վարունգ մարինացված - 4 հատ
- մանանեխ - 4ճ/գդ
- մայոնեզ - 300մլ
- սոխ կանաչ - 5 հատ
- պղպեղ կարմիր - 1/2թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ճզմում ենք խաշած կարտոֆիլն ու սարքում պյուրե, ապա ավելացնում ենք քերած պանիրն ու խառնում:
- Կտրատում ենք խորանարդիկներով խաշած ձուն, մարինացված վարունգը և խառնում պյուրեի զանգվածի հետ:
- Ապա վրան լցնում ենք մայոնեզը(որը կարող եք պատրաստել ինքնուրույն), մանանեխը, մանր կտրատված կանաչ սոխը, կարմիր պղպեղն ու աղը և խառնում:
- Թողնում ենք, որ աղցանը հանգստանա 15 րոպե և մատուցում:
Մատուցելիս զարդարեք կարտոֆիլային աղցանը խաշած ձվի շերտերով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: