- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 40 minutes
Դդումի ջեմ
Քայլերի հաջորդականություն
- Կեղևազրկում ենք դդումը, մաքրում կորիզներից ու կտրատում խորանարդիկներով (պետք է ստացվի 1,5 կգ դդումի միջուկ): Կտրատված դդումը դնում ենք կաթսայի մեջ ու վրան լցնում կես բաժակ ջուր:
- Առանց կեղևազրկելու կտրատում ենք նարինջն ու կիտրոնը, հանում կորիզները և մանրացնում բլենդերի կամ մսաղացի միջոցով:
- Ստացված պյուրեն լցնում ենք կտրատված դդումի վրա ու դնում ենք կաթսան թույլ կրակի վրա(առանց կափարիչի) և հասցնում եռման ասիճանի: Եփում ենք այնքան մինչև դդումը փափկի, անհրաժեշտության դեպքում կարող ենք ավելացնել մի փոքր ջուր:
- Եփված զանգվածը տրորում ենք, սարքում պյուրե, ապա ստացված ջեմը լցնում ենք ստերիլիզացված, ապակե բանկաների մեջ, թողնում որ սառչի, փակում կափարիչով և տեղափոխում սառնարան:
Համեղ և անուշաբույր դդումով ջեմի մեջ դդումի քաղցրությունը իդեալական համադրվում է ցիտրուսների թթվաշ համի հետ, ստեղծելով նուրբ և հետաքրքիր համ:
Ի դեպ՝ այս հրաշալի դդումի ջեմը կարելի է պահպանել սառնարանում 2 շաբաթ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Իսկ շաքարավազ չենք ավելացնում
Սիրելի Նելլի, այս դեպքում շաքարավազ չենք ավելացնում, փորձում ենք պահպանել դդմի ջեմի բնական քաղցրությունը: 🙂