- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 45 minutes
Տանձով կարկանդակ Tarte Tatin
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Լվանում և կտրատում ենք տանձերը 3-4մմ շերտերով:
Տապակի մեջ լցնում ենք շաքարավազն ու ջուրը, դնում թույլ կրակի վրա և եփում մինչև զանգվածի ոսկեգույն դառնալը (չենք խառնում զանգվածը), ապա ավելացնում ենք կտրատված տանձերը և տապակում 2 րոպե յուրաքանչյուր կողմից մինչև տանձի փափկելը:
- Ձևամանը (20սմx20սմ) պատում ենք պերգամենտային թղթով: Ձևամանի հատակին ու կողքերը շարում ենք տապակած տանձերը այնպես, որ արանքներ չմնան, ապա լցնում ենք ընկույզը:
- Խմորի համար առանձին ամանի մեջ հարում ենք կարագն ու շաքարավազը, ապա ավելացնում ենք ձուն, վանիլինը, քերիչով անցկացրած կիտրոնի կեղևն ու աղը և կրկին հարում:
Ապա ավելացնում ենք ալյուրը, փխրեցուցիչ, կաթը և խառնում մինչև ստացվի միատարր զանգված:
- Ստացված խմորը լցնում ենք տանձով պատած ձևամանի մեջ, վրան զարդարում մնացած տապակած տանձերով ու թխում ջեռոցում 40-45 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի թխվածքը հանում ենք ջեռոցից, թողնում 5 րոպե, ապա շրջում ենք ձևամանը ափսեի մեջ, հանում պերգամենտային թուղթը, թողնում որ թխվածքը սառչի և մատուցում:
Խորհուրդ. Որպեսզի տանձով կարկանդակի բիսկվիթը լավ բարձրանա, խմորի բոլոր բաղադրիչները պետք է լինեն սենյակային ջերմաստիճանի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: