- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Գետնանուշով պաստա (Арахисовая паста)
Քայլերի հաջորդականություն
- Լցնում ենք գետնանուշը տապակի վրա և տեղափոխում ջեռոց 15-20 րոպեով 180 աստիճանում:
- Պատրաստի գետնանուշը կեղևազրկում ենք և մանրացնում բլենդերի միջոցով:
- Ապա ավելացնում ենք ձիթայուղը, 1 պտղունց աղը և 1 պտղունց շաքարավազը ու կրկին հարում մինչև ստացվի միատարր պաստայի զանգված:
- Պատրաստի գետնանուշով պաստան թողնում ենք հանգստանա 15 րոպե և անցնում համտեսելուն:
Այս հրաշալի գետնանուշով պաստան կարելի է օգտագործել տարբեր թխվածքների կրեմների մեջ, ինչպես նաև քսել հացին և ուտել որպես բուտերբրոդ, իսկ քաղցրասերներին խորհուրդ ենք տալիս ավելացնել գետնանուշով պաստայի մեջ 1թ/գդ մեղր ավելի հետաքրքիր համ ստանալու համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: