- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 55 minutes
Կարկանդակ դդումի միջուկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ամանի մեջ խառնում ենք աղը, շաքարավազը ու ալյուրը, ապա ավելացնում ենք խորանարդիկներով կտրատված կարագը և պատառաքաղով տրորում՝ վերածելով զանգվածը փշրանքի: Ապա ավելացնում ենք ձուն և հունցում խմոր: Պատրաստի խմորը տեղափոխում ենք սառնարան 30-40 րոպեով:
- Հանում ենք խմորը սառնարանից, դնում ձևամանի մեջ, վրան ծածկում ենք պերգամենտային թղթով: Թղթի վրա դնում ենք ծանրություն և թխում ջեռոցում 15-20 րոպե 200 աստիճանում:
- Մաքրում ենք դդումը, կտրատում խորանարդիկներով (պետք է ստացվի 500գր դդումի միջուկ) ու դնում կաթսայի մեջ: Ավելացնում ենք կաթը, շաքարավազը, դարչինը և դնում ենք կաթսան թույլ կրակի վրա, հասցնում եռման աստիճանի, եփում ևս 30 րոպե ու հանում կրակի վրայից:
- Թողնում ենք, որ եփված զանգվածը սառչի, ապա հանում ենք միջից դարչինի փայտիկը և ճզմում ենք եփված զանգվածը` վերածելով այն պյուրեի:
- Առանձին ամանի մեջ հարում ենք ձուն, ապա ավելացնում ենք պյուրեն ու կրկին հարում մինչև ստացվի միատարր զանգված:
Պատրաստի միջուկը լցնում ենք թխված բիսկվիթի վրա և դնում ջեռոց 35-40 րոպեով 160 աստիճանում:
- Հանում ենք թխվածքը ջեռոցից, թողնում սառչի, ապա մատուցում:
Մատուցեք այս հիանալի դդումի միջուկով կարկանդակը Ձեր պատրաստած 1 բաժակ խնձորի թեյի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: