- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Կակաչի սերմով բուլկի
Բաղադրիչներ
- ալյուր - 500գր
- փխրեցուցիչ - 1ճ/գդ
- կաթ - 200մլ
- շաքարավազ - 5ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 50գր
- աղ - 1 պտղունց
- կակաչի սերմ(мак) - 200գր
- ջուր
Քայլերի հաջորդականություն
- Խորը ամանի մեջ խառնում ենք գոլ կաթը, 1ճ/գդ շաքարավազը, փխրեցուցիչը և 250գր ալյուրը և թողնում 1,5 ժամ տաք վայրում:
- Հարում ենք ձուն աղի և մնացած շաքարավազի հետ, ապա ավելացնում ենք կաթային զանգվածը, կարագն ու մնացած ալյուրը և հունցում փափուկ խմոր:
Պատրաստի խմորը ծածկում ենք ցելոֆանով և դնում սառը տեղում 2-3 ժամ:
- Միջուկի համար առանձին ամանի մեջ խառնում ենք կակաչի սերմն ու ջուրը մինչև ստացվի միատարր զնագված:
- Ապա սեղանի վրա շաղ ենք տալիս ալյուր, դնում ենք խմորը սեղանի վրա, գրտնակում, բացում ուղղանկյունաձև և վրան քսում միջուկը:
- Ծալում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում շերտերով:
- Կտրատված շերտերը ոլորում ենք, ապա ձևավորում շրջանակ և ամրացնում խմորի ծայրերն իրար ու դնում տապակի մեջ: Թխում ենք 25-30 րոպե 210 աստիճանում:
- Պատրաստի բուլկիները հանում ենք ջեռոցից, թողնում ենք, որ սառչի և մատուցում:
Մատուցեք այս հրաշալի կակաչի սերմով բուլկիները Ձեր պատրաստած կոճապղպեղով թեյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: