- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Մսով շերտավոր ռուլետ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 500գր
- պանիր քերած - 100գր
- պանիր մոցարելլա - 100գր
- բեկոն - 200գր
- սունկ շամպինիոն - 250-300գր
- սոխ - 1-2 հատ
- լոլիկ - 2 հատ
- պաքսիմատ - 3-4ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կանաչի - ըստ ճաշակի (չորացրած)
- ձիթայուղ
Քայլերի հաջորդականություն
- Կտրատում ենք սոխն ու սունկը և տապակում ձիթայուղի մեջ:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք աղացած միսը, պաքսիմատը, քերած պանիրը, աղը, սև պղպեղն ու չորացրած կանաչին:
- Կտրատում ենք խորանարդիկներով լոլիկն ու մոցարելլան:
- Պերգամենտային թղթով պատած ձևամանի մեջ շարում ենք բեկոնը այնպես, որ ծայրերը կախվեն ձևամանի մեջից:
- Բաժանում ենք միսը երեք մասի:
Դնում ենք մսի առաջին մասը ձևամանի մեջ ու հարթեցնում՝ ձեռքով մի փոքր սեղմելով:
- Ապա վրա լցնում ենք կտրատված լոլիկն ու մոցարելան ու ծածկում մսի երկրորդ շերտով:
Վրան լցնում ենք տապակած սունկը և ծածկում մսի երրորդ շերտով:
- Ծածկում ենք ռուլետը բեկոնի կախված ծայրերով, փակում ենք ֆոլգայով և դնում ջեռոցի մեջ 1 ժամով 200 աստիճանում (եփելու ժամանակ առաջացած հյութը անհրաժեշտ է թափել):
- Մեկ ժամ անց հանում ենք ֆոլգան ռուլետի վրայից ու կրկին տեղափոխում ենք ջեռոց մինչև կարմրավուն երանգի ստացումը:
Պատրաստի ռուլետը հանում ենք ջեռոցից, կտրատում և անցնում համտեսելուն:
Եթե ցանկանում եք ունենալ հետաքրքիր ամանորյա սեղան , ապա պատրաստեք այս հրաշալի շերտավոր ռուլետը: Այն կարելի է մատուցել տաք վիճակում որևէ խավարտի հետ:
Ի դեպ, այս ռուլետի միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրությունների 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shaaat lavn e ev karcum em shat hamex. Kuzenai patrastel amanorin, bayc mtacum aydqan vonc taqcnenq hyurasirelu hamar che vor mer hyurer@ miangamic chen galis. Inch xorhurd ktaiq . shnorhakalutyun
Բարև Ձեզ Տաթև ջան, ռուլետը կարող եք մատուցել նաև սառը վիճակում, այդպես նույնպես շատ համեղ է:
Uremn anpayman kpatrastem. Shaaaat shnorhakalutyun???
Պատրաստեք Տաթև ջան 🙂
Sunky tarm te marinacvac petqe lini? Shnorhakalutyun