- Yield: 2-3 շաբաթ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 30 minutes
Բաստուրմա
Բաղադրիչներ
- միս տավարի - 2կգ
- աղ - 1,5-2 տուփ
- չաման - 1/2 բաժակ
- պղպեղ կարմիր - 3ճ/գդ
- պղպեղ չիլի - 2-3ճ/գդ(աղացած)
- համեմի սերմ - 3ճ/գդ(աղացած)
- քիմիոն - 3ճ/գդ
- ջուր - 1,5 բաժակ(գոլ)
Քայլերի հաջորդականություն
- Լվանում ենք տավարի միսը և բաժանում 4 հավասար մասի:
Մսի կտորները դնում ենք ամանի մեջ, ամբողջությամբ ծածկում աղով և թողնում 5 օր սառը վայրում(անհրաժեշտ է ամեն օր շուռ տալ մսի կտորները):
5 օր անց հանում ենք մսի կտորները աղից, լավ լվանում ենք ու թողնում հոսող ջրի տակ 2-3 ժամ:
- Լվացած միսը չորացնում ենք, ամուր փաթաթում բամբակյա կտորի մեջ, դնում ծանրության տակ և թողնում 3-4 օր:
Ապա ծայրից ծակում ենք մսի կտորները, ծակի մեջ դնում ենք փայտիկներ ու փայտիկների ծայրերին ամրացնում ենք կեռիկներ(որոնց միջոցով կկախենք միսը):
Կախում ենք միսը լավ օդափոխվող վայրում 5 օր:
Խառնում ենք չամանը գոլ ջրի հետ, ապա աստիճանաբար թափում ենք ջուրը և ավելացնում ենք չիլի պղպեղը, աղացած համեմի սերմը, քիմիոնն ու կարմիր պղպեղը:
Պատրաստի զանգվածը փակում ենք կափարիչով և տեղափոխում սառնարան, ողջ գիշեր:
Հաջորդ օրը քսում ենք պատրաստի զանգվածը մսի կտորների վրա, թաց ձեռքերով հարթեցնում ենք մակերեսը ու կախում ենք բաստուրման չորանա 7 օր լավ օդափոխվող վայրում:
- Եվ մեր տնական բաստուրման պատրաստ է:
Որպեսզի բաստուրման ավելի կծու ստացվի ավելացրեք չամանի մեջ 1ճ/գդ սխտորի փոշի և մատուցեք Ձեր պատրաստած բաստուրման ամանորյա սեղանին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hargeli qooks.am basturmayi hamar naxatesvats amboghj 1,5 bajak gol juryogtagortsum enq,te voch.baghadratomsum grvats e ,,xarnel chamani het, heto tapei,, mi poqr anhaskanali e, xndrum em patasxanel, naxapes shnorhakalutyun.
Սոֆիա ջան 1,5 բաժակ գոլ ջուրը լցնում ենք չամանի վրա, խառնում ենք, ապա փորձում ենք ավելնորդ հեղուկը քամել, որպեսզի չամանը շատ ջրիկ չլինի 🙂
Isk alyur chka chamani baghadrutyan mej,?
Այս բաղադրատոմսի մեջ, օգտագործվում է աղացած պատրաստի չաման, առանց հավելումների 🙂
isk karox enq et 5 or@ sarnaranum dnel
Կարող եք, բայց ավելի լավ կլինի, եթե այն դնեք պատշգամբում 🙂
lavn e
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂
isk manr ax te xoshor ?
Բարև Ձեզ, այս բաղադրատոմսի համար մեզ մանր աղ է հարկավոր 🙂
duq skhtor@ cheq nshel .chamani mej chen ogtagorcum?
Բարև Ձեզ Լիա ջան, 2 կգ մսի համար օպտիմալ քանակ է համարվում 200 գր սխտորը, բայց դա, իհարկե, համային նախասիրության հարց է, ուստի կարելի է սխտոր ընդհնանրապես չավելացնել, կամ ավելացնել ըստ ցանկության 🙂
Barev dzez! Knereq քիմիոն da vorn e ? qani vor incqan pordzum em targmanel angleren da galis e vorpes cumin yete targmanum em chaman da nuynpes galis e vorpes cumin…… kaseq te vorn e քիմիոն angleren? Shnorhakalutyun naxapes
Բարև ձեզ
Քիմիոնը դա cumin է իսկ չամանը fenugrec է
ճիշտ ձեր ռեցեպտով պատրաստեցի բաստուրման և արտակարգ բաստուրմա ստացվեց, նախկինում բազմիցս փորձել եմ տարբեր ռեցեպտներով, բայց ամենալավը այս էր: Շնորհակալություն
Շնորհակալ ենք Ձեզ, որ վստահում եք մեզ և պատրաստում մեր առաջարկած բաղադրատոմսերով 🙂
Есел кпорцем вахн,тесном вонц кстацви…
Փորձեք անպայման 🙂
Ես վաղուց եմ պատրաստում
Թրջոցը չոր գինու մեջ եմ դնում
Փորձեք այս պես
Այո կարող եք նաև այդպես պատրաստել 🙂
Ես էլ էմ նույն ձևով պատրաստում,միայն միսը մի քանի օր ավել եմ թողնում ,որ չորանա,իսկ չամանի ջուրը չեմ թափում,չոր մսի կտորները ,երբ դնում եմ չամանի մեջ ,ջուրը քաշում է իր մեջ ,իսկ մնացած պինդ մասսան քսում եմ վրան
Բարև Ձեզ, այո Ռուզաննա ջան, Ձեր պատրաստածը նույնպես ճիշտ տարբերակ է 🙂
барев дзес мсов суджухи бахатратомсъ карохек тал. нахапес шноракалем
Բարև Ձեզ, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%B4%D5%BD%D5%B8%D5%BE-%D5%BD%D5%B8%D6%82%D5%BB%D5%B8%D6%82%D5%AD/
Barev cez knerek himon@ vorna karak haeren tarkmanek eye karelie
BAREV CEZ KNEREK MIBANEM UZUM IMANAL KARAK ASEK HIMON VORNA VOR CAMANI MECEN GCUM ETE KARELIA ASEK TARKMANEK HAEREN
Knerek cek ask Qimon haeren Inca nsanakum
Քիմիոն = тмин = caraway
http://www.cooks.am/ingredients/%D6%84%D5%AB%D5%B4%D5%AB%D5%B8%D5%B6/
Բարև ձեզ,աղի մեջ դնելուց ջուր է դուրս տալիս, կասեք թափենք այդ արնաջուրը թե ոչ?
Բարև ձեզ։ Չամանից դառմահամ եմ զգում, երեք օրվա։ Խնդրում եմ, կասե՞ք այդպես պիտի լինի, եթե ոչ ապա ի՞նչից է և ի՞նչ անեմ։
Կանխավ շնորհակալություն։
Բարև Ձեզ, սիրելի Գայանե, դառնահամից ազատվելու համար չամանի փոշին թրջում ենք գոլ ջրով և թողնում այդպես մեկ գիշեր: Ցանկության դեպքում ջուրը դատարկելուց հետո կարելի է կրկնել գործողությունը և ևս չորս-հինգ ժամ թողնել նոր գոլ ջրի մեջ: 🙂
Բարև ձեզ։ Բաստուրմայի վրա կախված վիճակում սպիտակ գույնի բորբոս է առաջացել։ Դա ինչից է և արդյոք կարող եմ հեռացնել այդ մասը և մնացածը օգտագործել։
Բարև Ձեզ, սիրելի Ջեմմա, բաստուրման արդեն պատված է չամանով, թե՞ ոչ։
Չեք ասի որպիսի մսի գույնը կարմիր ստացվի ինչքան սելիտրա խառնեմ
Barev dzez kaseq 1 kg msic vorqan basturmaya linum patrasti vichakum