- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Մսով խորտիկ-տորթ
Բաղադրիչներ
- Մսային շերտի համար՝
- միս տավարի (աղացած) - 800գր
- սոխ - 1 հատ
- պաքսիմատ - 2 ճ/գդ
- կաթ - 3ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձիթայուղ
- Բանջարեղենային շերտի համար՝
- տաքդեղ կարմիր - 3 հատ
- բեկոն - 100գր
- սոխ - 1 հատ
- սխտոր - 3 պճեղ
- սոյայի սոուս - 2ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- ձիթայուղ - 1ճ/գդ
- Կորտոֆիլային կրեմի համար՝
- կարտոֆիլ - 800գր(խաշած)
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 3-4ճ/գդ
- ձիթայուղ - 2ճ/գդ
- ձու - 2 հատ(դեղնուց)
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Խորովում ենք տաքդեղը, կեղևազրկում, հանում ենք կորիզները, լցնում ենք բլենդերի մեջ ու մանրացնում, ապա ավելացնում ենք ձիթայուղը, ճզմած սխտորը, աղն ու սև պղպեղը և խառնում ստացված զանգվածը:
- Կտրատում ենք սոխն ու բեկոնը, լցնում տապակի մեջ, ապա ավելացնում ենք տաքդեղից ստացված խյուսը և տապակում սոյայի սոուսի մեջ 5 րոպե:
- Առանձին ամանի մեջ խառնում ենք աղացած միսը, պաքսիմատը, մանր կտրատված սոխը, կաթը, աղն ու սև պղպեղը: Ստացված զանգվածից պատրաստում ենք 4 կլոր կոտլետներ և տապակում ձիթայուղի մեջ:
Ափսեի վրա փռում ենք պերգամենտային թուղթ կամ ցելոֆան, վրան դնում ենք 1 կոտլետը, ապա վրան քսում ենք տաքդեղային սոուսը ու ծածկում հաջորդ կոտլետով:
Կրկնում ենք նույն գործողությունը մինչև կոտլետները ավարտվեն:
- Հարում ենք խաշած կարտոֆիլը, սերուցքը, աղը, ձվի դեղնուցներն ու ձիթայուղը բլենդերի միջոցով:
Ստացված կրեմի մի մասով պատում ենք խորտիկ-տորթը, իսկ մնացած մասը լցնում ենք հրուշակեղենի պարկի մեջ և գեղեցիկ զարդանախշեր անում՝ ստանալով իրական տորթի տեսք 🙂
- Խաշած կարմիր բազուկից ստանում ենք գնդիկներ և դրանցով զարդարում տորթը:
Եթե կծվի սիրահար եք, ապա կարող եք մսով խորտիկ-տորթի ֆարշի մեջ ավելացնել կծու պղպեղ և մատուցել այն ամանորյա սեղանին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: