- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 5 minutes
Շվեդական բուտերբրոդ-տորթ
Բաղադրիչներ
- հաց սև - 1 հատ(կլոր)
- ձուկ - 1 հատ(ծխեցրած ծովատառեխ)
- ձուկ - 1 հատ(ծխեցրած սեմգա)
- պանիր հալված - 150գր
- վարունգ - 1 հատ
- սոյայի սոուս - 1ճ/գդ
- կարագ - 70գր
- մանանեխ - 2ճ/գդ
- թթվասեր - 150գր
Քայլերի հաջորդականություն
- Կտրում ենք հացի չոր կողմերը և բաժանում ենք հացի միջուկը երեք շերտի:
Մաքրում ենք ծխեցրած ծովատառեխի կաշին ու փշերը, լցնում ենք ձկան միսը բլենդերի մեջ, վրան ավելացնում ենք կարագն ու մանրացնում:
- Ստացված պաշտետը քսում ենք հացի ներքևի շերտի վրա, ապա վրան շարում ենք կլոր շերտերով կտրատված վարունգը ու փակում հացի երկրորդ շերտով:
Խառնում ենք սոյայի սոուսն ու մանանեխը:
Կտրատում ենք սեմգան և շարում հացի երկրորդ շերտի վրա, վրան քսում ենք ստացված սոուսը և ծածկում հացի երրորդ շերտով:
Խառնում ենք թթվասերն ու հալած խանիրը և պատում ենք բուտերբրոդ-տորթը կրեմով:
- Պատրաստի բուտերբրոդ-տորթը տեղափոխում ենք սառնարան 2 ժամով, ապա կտրատում ենք և մատուցում:
Եթե ցանկանում եք ունենալ հետաքրքիր ամանորյա սեղան, ապա պատրաստեք շվեդական բուտերբրոդ-տորթը:
Ի դեպ՝ բուտերբրոդ-տորթի շերտերի բաղադրությունը կարող եք փոփոխել ըստ նախասիրության 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: