- Yield: 1օր անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50 minutes
Մեղրով տորթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Հարում ենք ձուն։
- Ձվի վրա ավելացնում ենք մեղրը, շաքարավազն ու կարագը։ Ստացված զանգվածը դնում ենք գոլորշու վրա և խառնում մինչև ստացվի համասեռ զանգված։
- Ավելացնում ենք սոդան։
- Ավելացնում ենք ալյուրը։
- Ապա հարում ենք ստացված զանգվածը: Պետք է ստացվի թույլ և կպչուն խմոր:
- Պերգամենտային թղթի վրա շրջան ենք գծում, 2-3 գդալ խմոր ենք լցնում շրջանի մեջ, ապա ջրում թրջած գդալով կամ դանակով տարածում ենք խմորը շրջանի մեջ։
- Դնում ենք բլիթները ջեռոցի մեջ ու թխում յուրաքանչյուրը 5-7 րոպե 200 աստիճանում։ Այնուհետև տաք վիճակում առանձնանում ենք բլիթները թղթից։
- Կրեմի համար հարում ենք խտացրած կաթը և աստիճանաբար ավելացնում թթվասերը։
- Եթե խտացրած կաթը շատ ջրիկ է, և կրեմը թույլ է ստացվել, տեղափոխում ենք սառնարան 30րոպեով, որպեսզի պնդանա։
- Բլիթները պատում ենք կրեմի հաստ շերտով։
Տորթը կարելի է ձևամանի մեջ հավաքել, որ ոչինչ չթափվի և կոկիկ լինի։
- Տորթը սառելուց հետո ձևամանի միջից հանում ենք։ Այն կարելի է դասական ձևով զարդարել. կրեմով և ավելացած բլիթների փշրանքով պատել։
- Կարող ենք այն զարդարել նաև շոկոլադե կրեմով և մանրացրած գետնանուշով:
- Պատրաստի տորթը տեղափոխում ենք սառնարան 24 ժամով, ապա հանում ենք, կտրում և մատուցում այն:
Այսպիսի մեղրով տորթ կարող եք պատրաստել նաև ձեռքի տակ եղած ցանկացած կրեմով. օրինակ խտացրած կաթով ու կարագով, եփած կրեմով և այլն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Замечательно оформлен!
🙂
SHAT HAMEX E
Շնորհակալություն 🙂
Chat chat hamov er
Անժելա ջան, ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել ^_^
Ankeghta asats aydqan el hamegh chstacvec ttvaserov. Havanabar sovorakan kremov aveli lav kliner…
Դե երևի դա էլ նախընտրության և քիմքի հարց է, սիրելի Արմինե: