- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 30 minutes
Աղցան ”Նրբություն”
Քայլերի հաջորդականություն
- Հավի ֆիլեն եփում ենք մինչև պատրաստ լինի (եռալուց հետո 20 րոպե եփել)։ Թողնում ենք սառչի և մանր կտրատում:
Մանր կտրատում ենք նաև սոխը, վրան եռման ջուր լցնում և թողնում 10 րոպե, այնուհետև թափում ջուրը և լվանում սառը ջրի մեջ (դա արվում է նրա համար, որ սոխը չդառնանա)։
Ձվերն առանձին-առանձին հարում ենք և համեմում աղով:
- Հարած ձուն լցնում նախապես տաքացրած և ձիթայուղով պատված թավայի մեջ և տապակում։
Նրբաբլիթը շրջում ենք մյուս երեսի վրա և այդ կողմից ևս տապակում։
Պատրաստի նրբաբլիթները սառեցնում ենք և ուղղանկյունաձև կտրատում, ապա ավելացնում ենք կտրատված ֆիլեն, աղը, սոխը և խառնում։
Համեմում ենք աղցանը մայոնեզով, թողնում 15 րոպե և մատուցում:
- Ձվով պատրաստված նրբաբլիթները հետաքրքիր համ են տալիս աղցանին։
Կարող եք նաև թարմ վարունգ ավելացնել, որը թեթևություն կհաղորդի աղցանին։
Եթե բավական ժամանակ չունեք ամանորյա աղցան պատրաստելու համար հավի ֆիլեն փոխարինեք ապխտած ֆիլեով և հաշված րոպեների ընթացքում Ձեր աղցանը պատրաստ կլինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: