- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 60 minutes
- Cook Time: 12 minutes
Թխվածք ”Տնակ”
Բաղադրիչներ
- ալյուր - 1 կգ
- շաքարավազ - 200 գր
- մեղր - 250 գր
- կարագ - 200 գր
- ձու - 3 հատ+1սպիտակուց
- սոդա - 1/2 թ/գդ
- դարչին - 1/4 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 1/4 թ/գդ
- մեխակ - 1/4 թ/գդ
- բահար - 1/4 թ/գդ
- հիլ(кардамон) - 1/4 թ/գդ
- շաքարավազ - 180 գր
- հյութ կիտրոնի - 2 կաթիլ
Քայլերի հաջորդականություն
- Ապագա տնակը նկարել թղթի վրա և դետալները կտրատել.
- դռան և պատուհանի փորվածքով դիմապատ 1 հատ
- դուռ 1 հատ (այդպիսի մի դետալ էլ տան հետնամասի համար կտրել բայց առանց փորվածքների)
- դետալ կողքի պատերի համար պատուհանի փորվածքով 2 հատ
- խլափեղկ - 4 հատ
- պատուհանագոգ 2 հատ
- ծխնելույզ 1 - 2 հատ
- ծխնելույզ 2 - 1 հատ
- ծխնելույզ 3 - 1 հատ
տանիք - 2 հատ
տնակի հիմք` 20x20 չափի քառակուսի - 1 հատ
- Բոլոր համեմունքները խառնում ենք իրար։
- Ալյուրը խառնում ենք սոդայի հետ։
- Մնացած բաղադրիչները լցնում ենք առանձին ամանի մեջ և խառնում։
- Ալյուրն ու սոդան ավելացնում ենք մյուս բաղադրիչներին և լավ հունցում։
- Խմորը պետք է լինի ձիգ և առաձգական։ Խմորը գնդում ենք, դնում պոլիէթիլենային տոպրակի մեջ կամ փաթաթում սննդային թաղանթով և առնվազն 3 ժամով սառնարան դնում. ցանկալի է ամբողջ գիշեր։
- Խմորը սառնարանից հանում ենք, 1 ժամ թողնում, այնուհետև 1 անգամ ևս հունցում այն, բաժանում 3 մասի և 0,5 սմ հաստությամբ բացում յուղաթղթի վրա։ Բացելուց հետո այն զգուշությամբ տեղափոխում ենք տապակի վրա։ Տնակի դետալները դնում ենք բացած շերտի վրա։
- Դետալները կտրում ենք, իսկ ավելորդությունները հանում։ Կարող եք տարբեր նախշեր անել վրան։
- Թխում ենք 170-180 աստիճանում մոտ 10-12 րոպե, մինչև թեթև ոսկեգույն երանգ ստացվի։ Մի քանի ժամ հանգիստ ենք թողնում շերտերը։
- Դետալներն իրար միացնելու հատվածները կարելի է 45 աստիճանի տակ քերիչով «սղոցել»։
- Նկարազարդում ենք տնակը ջնարակով։
Ջնարակը պատրաստելու համար ձեռքի հարիչով հարում ենք ձվի սպիտակուցը, շաքարի փոշին և կիտրոնի հյութը 10 րոպե, ապա պատրաստի ջնարակը ծածկում ենք պոլիէթիլենային տոպրակով ու տեղափոխում սառնարան 30 րոպեով:
- Գլազուրով զարդարելու համար օգտագործում ենք հրուշակեղենի հատուկ պարկիկ կամ հերմետիկ փակվող տոպրակ, որի ծայրին մի փոքր կտրվածք է արված։
- Այդ դետալները տնակի մեջ ենք հավաքում։ Սկզբում միացնում ենք պատերը` միացման հատվածները գլազուրով պատելով։
- Մինչև պատերը սոսնձվեն, կարող ենք բաժակները հենել պատերի մոտ։
- Երբ պատերը կամրանան, կարող ենք տանիքը կպցնել։ Նախքան կպչելը այն նույնպես պետք է ձեռքերով կամ բաժակներով պահենք, որ չընկնի։ Երբ տնակի բոլոր մասերը հավաքենք, կարող ենք վերջին շտրիխներն անել. սառցակտորներ, ձյուն և այլն։
- Մեր տնակը պատրաստ է:
Ի դեպ, խմորի համար անհրաժեշտ է ծորացող մեղր։ Եթե մեղրը պինդ է, անհրաժեշտ է այն դնել տաք տեղ, որ ջրիկանա։
Եթե ցանկանում եք որպես Նոր տարվա խմորեղեն այս «Տնակ»-ը պատրաստել, կարող եք նախապես թխել, որովհետև Ձեր պատրաստած տնակը դեռ 1 ամիս պիտանի կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Очень красиво!