- Yield: 15 րոպե անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 10 minutes
Թխվածքաբլիթ ”Զանգեր”
Բաղադրիչներ
- ալյուր - 315 գր
- շաքարավազ - 100 գր+ 2 ճ/գդ
- ձու - 2 հատ
- կարագ - 125 գր
- սոդա - 1 թ/գդ
- դարչին - 1 թ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 2 թ/գդ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 թ/գդ
- մեղր - 3 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը երեկոյան ենք սկսում պատրաստել. թույլ կրակի վրա հալեցնում ենք կարագն ու մեղրը (զանգվածը չպետք է եռա), ավելացնում սոդա (սոդան մեղրը կհանգցնի)։
- Ավելացնում ենք կոճապղպեղը, դարչինը և մշկընկույզը։
- Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը, ապա ավելացնում ենք 100գր շաքարավազը, աղը և ձուն (չենք մոռանում 1 սպիտակուց առանձնացնել ջնարակի համար)։
- Միացնում ենք կարագով ու մեղրով խառնուրդն ու ալյուրով խառնուրդը։
Այդ ամենն իրար ենք խառնում, հունցում խմոր և տեղափոխում ենք պատրաստի խմորը 6-8 ժամով սառնարանը։
- Եթե թխվածքաբլիթ կտրելու ձևաման չկա կարող ենք թղթով պատրաստել 8,5-7-6-5-3,5-2,5 սմ չափի շրջաններ։ Տերևի համար պետք է 8 սմ տրամաչափի շրջան գծել։
Գրտնակով 3-4 մմ հաստությամբ խմոր ենք բացում և կտրում ենք դետալները`մեջտեղի հատվածում հաստ գրիչով անցք ենք բացում։
- Դետալները 7-10 րոպե թխում ենք 180 աստիճան նախապես տաքացրած ջեռոցի մեջ, մինչև շագանակագույն դառնան։
- Մինչ թխվածքաբլիթը պատրաստվում է, անցնում ենք ջնարակին։
Սպիտակուցը հարում ենք 2 ճաշի գդալ շաքարավազի հետ և ավելացնում ենք կիտրոնի հյութը։ Ավելի մանրամասն, թե ինչպես պատրաստել ջնարակը այսցելեք այստեղ:
Ստանում ենք 6 զանգակ։
Թխվածքաբլիթը ձևավորում ենք ջնարակով։
Մի քանի ժամ թողնում ենք, որ չորանա։
Զանգակները հավաքում ենք նվերի ժապավենով (70 սմ, կարող եք ավելի երկար անել ժապավենը, որ ավելի շքեղ ստացվի), ժապավենակապ ենք պատրաստում։
- Տրամադրությունը բարձրացնելու համար յուրաքանչյուր «Զանգակ»-ի ժապավենին բարեմաղթանք ենք գրում։
Ամանորին միշտ ցանկություն է առաջանում հյուրերին զարմացնել ինչ-որ հետաքրքիր ուտեստով կամ խմորեղենով։ Դե ինչ, կարծում եմ ամանորյա թխվածքաբլիթ պատրաստելն այնքան էլ բարդ չէր 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
мнралсненпгра
Սուսաննա ջան Ձեր գրածը անհասկանալի է 🙂
SNORHAKALUTJUN EM HAJTNUM DZEZ BOLOR BAXADRATOMSERI HAMAR U SPASUM EM NORANOR U HETAQRQIR URISH AMANORJA BAXADRATOMSERI.
Շատ շնորհակալ ենք Ձեզ ջերմ խոսքերի համար, ուրախ ենք որ մեզ հետ եք 🙂