- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 15 minutes
Շերտավոր խմորով խորտիկ-տորթ
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 500 գր
- թթվասեր - 300 մլ
- ձկնկիթ կարմիր - 2 թ/գդ
- սամիթ - 2 ճյուղ
- ձուկ - 100գր (քիչ աղ դրած սաղմոն)
- բազուկ - 1 հատ (խաշած)
- սոյայի սոուս - 2 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Խմորը գրտնակով բացում ենք և պատառաքաղով ծակծկում։ Ջեռոցը տաքացնում ենք մինչև 180 աստիճան և շերտը տեղափոխում ջեռոցի մեջ ու թխում 10-15 րոպե։
- Պատրաստի շերտը տաք վիճակում բաժանում ենք 3 հավասար ուղղանկյունների։ Անհավասար ծայրերը փշրում ենք։
- Թթվասերը 2 մասի ենք բաժանում. 1-ի մեջ ավելացնում ենք ձկնկիթը և սոյայի սոուս, մյուսի մեջ` սամիթ և սոյայի սոուս և խառնում ենք։
Առաջին շերտին ավելացնում ենք ձկնկիթով խառնած թթվասերը, այնուհետև ծածկում երկրորդ շերտով։ Երկրորդ շերտի վրա լցնում ենք սամիթով թթվասերը, ձկան կտորները և կրկին պատում սամիթով թթվասերով։
- Այնուհետև դնում ենք երրորդ շերտը, վրան քսում ենք ձկնկիթրով թթվասերը և վրան ցանում փշրանքը։
Ըստ ցանկության կարող ենք բազուկով վարդեր պատրաստել։
Շերտավոր խմորը գրտնակում ենք և շերտերով կտրտում։ Ծայրերը ամրացնում ենք ատամի չոփիկով։
- Խաշած բազուկը կտրտում ենք բարակ շերտերով։ Խմորի յուրաքանչյուր շերտի վրա դնում ենք բազուկի շերտը և փաթաթում։
- Այնուհետև մեր պատրաստած վարդերը դնում ենք ջեռոցը, թխում և ձևավորում մեր տորթը։
Կարող ենք վերցնել ցանկացած տեսակի քիչ աղ դրած ձուկ`ըստ ճաշակի։ Ակնհայտ է դառնում, որ ամանորյա սեղան ձևավորելը այնքան էլ բարդ գործ չէ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: