- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 20 minutes
Ամանորյա թխվածքաբլիթ ”Puzzle”
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 100 գր
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 85 գր
- կաթ - 1/2 ճ/գդ
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1/2 ճ/գդ
- կոճապղպեղ (имбирь) - 3/4 թ/գդ(աղացած)
- դարչին - 1/4 թ/գդ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- Ջնարակի և ձևավորման համար՝
- շաքարի փոշի - 150 գր
- հյութ կիտրոնի - 1 թ/գդ
- ձու - 1 հատ(սպիտակուց)
- սննդի գունանյութ - 2-3 կաթիլ(կանաչ)
Քայլերի հաջորդականություն
- Շաքարավազն ու կարագը հարիչով հարում ենք։ Ավելացնում ենք ձուն, կաթն ու օսլան և նորից հարում։ Այնուհետև լցնում ենք ալյուրը, փխրեցուցիչը և համեմունքները։ Այդ ամենը գդալով լավ խառնում ենք։ Ալյուրը աստիճանաբար ենք լցնում,որպեսզի շատ կամ քիչ չլինի։ Արդյունքում պետք է փափուկ, բայց ոչ կպչուն խմոր ստանանք։ Խմորը փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ և 30 րոպեով դնում սառնարանը։
Սառեցրած խմորը յուղաթղթի վրա ոչ հաստ շերտով բացում ենք։ Վրան դնում ենք նախապես կտրած ուղղահայաց թուղթը և խմորի ավելցուկները հեռացնում։
- Այնուհետև ուղղանկյունը տարբեր կտորների ենք բաժանում և չոփիկով մի քիչ հեռացնում իրարից։
- Այն տեղափոխում ենք նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցը և թխում 10-20 րոպե մինչև թեթև ոսկեգույն երանգ ստանալը։
- Սպիտակուցը ցածր արագության տակ հարում ենք մի քանի վայրկյան, մինչև փրփրի։
Հարելու ընթացքում աստիճանաբար ավելացնում ենք շաքարի փոշին։
Վերջում ավելացնում ենք կիտրոնահյութն ու խառնում: Ստացված ջնարակը բաժանում ենք 2 մասի։ Մի մասը (որն ավելի քիչ է) սպիտակ ենք թողնում, իսկ երկրորդին խառնում ենք սննդի գունանյութը: Ջնարակը լցնում ենք փոքր փաթեթների մեջ և ծայրը կտրում։
Ավելի մանրամասն, թե ինչպես պատրաստել ջնարակը այցելեք այստեղ: - Կանաչ ջնարակով պետք է պատենք ամբողջ փազլը , սկզբից ուրվագծերն ենք անում,հետո` մնացած մասերը։
- Երբ բոլոր մասերը չորանան պետք է փազլը հավաքենք և սպիտակ ջնարակով տոնածառ նկարենք։
- Տոնածառի ներսում սպիտակ ջնարակով տարբեր տրամաչափի գնդիկներ ենք անում, մի մասի վրա ձևավորման համար նախատեսված գնդիկներ ենք լցնում։
- Թողնում ենք ամբողջությամբ չորանա և տեղավորում ենք։
Կարող ենք ամանորյա թխվածքաբլիթ պատրաստելուց ներգրավվել նաև երեխաներին։ Տոնածառը ձևավորելու ընթացքը երեխաներին մեծ ուրախություն կպարգևի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk kareli e ayd txwazqiz woch te puzzle patrastel ayl formayow exewni ktrel
Նելլի ջան կարող եք կտրել ինչպես ցանկանաք 🙂
Ayo kporzem shnorhakalutyun
Meri shat lav up xmorexener
Շնորհակալություն 🙂
Meri shat lav x more energy ev shat hamex
Անչափ շնորհակալ ենք Մարիամ ջան 🙂