- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 3ժ 00 րոպե
Ամանորյա հնդկահավ
Բաղադրիչներ
- հնդկահավ - 3,5 կգ
- նրբերշիկ - 8 հատ(կարելի է նաև սարդելկա`բնական թաղանթի մեջ)
- կիտրոն - 0,5 հատ
- խոզապուխտ - 500 գր(յուղոտ)
- աջիկա - 2ճ/գդ
- սոյայի սոուս - 200 գր
- կարագ - 100 գր(հալեցրած)
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Վերցնում ենք լավ սառեցված հնդկահավը։ Զով տեղում ենք դնում, որ աստիճանաբար
փափկի (դրանից է կախված մսի համն ու որակը)։ Խառնում ենք 100 գր սոյայի սոուսը 50 գր կարագի հետ, մի քիչ սառեցնում ենք, լցնում բժշկական ներարկիչի մեջ։ Հնդկահավը մի քանի տեղից ներարկում ենք (ինչքան շատ լցնենք, այնքան ավելի հյութեղ կստացվի )։ Հնդկահավը 3-4 ժամ հանգիստ ենք թողնում։
- Աջիկան խառնում ենք աղի ու պղպեղի հետ և սկսում համեմել հնդկահավը`ներսից և դրսից։
- Վերցնում ենք բնական թաղանփով փաթաթված նրբերշիկը։ Խոզապուխտը շերտերով կտրում ենք։ Խոզապուխտն ու նրբերշիկը լցոնում ենք հնդկահավի մեջ, իսկ անցքը փակում ենք կես կիտրոնով։ Տոտիկները կապում ենք, որպեսզի հետանցքը կարելիս չխանգարեն։
- Ատամ մաքրելու թելով զգուշորեն կարում ենք։
- Փայլաթիթեղը դնում ենք տապակի մեջ, վրան լցնում մնացած խոզապուխտը, որպեսզի
հնդկահավը յուղի մեջ լինի և փայլաթիթեղին չկպնի։
- Թեթևակի ծածկում ենք փայլաթիթեղով և 1,5 ժամով տեղափոխում 250 աստիճան
տաքացրած ջեռոցի մեջ։
- Ապա հանում ենք հնդկահավը ջեռոցից, բացում փայլաթիթեղը ու վրան լցնում մնացած իրար խառնած սոյայի սոուսն ու հալեցրած կարագը: Այնուհետև կրկին փակում ենք հնդկահավը փայլաթիթեղով ու դնում ջեռոցի մեջ ևս 1 ժամով։ Ապա հանում ենք փայլաթիթեղը և կարմրացնում ենք հնդկահավը ջեռոցում՝ մինչև ոսկեգույն խրթխրթան կեղև ստանանք։
Մատուցում ենք մեծ ափսեյի մեջ։
Մատուցելուց հետո հնդկահավը պահում ենք սառցարանում։ Ծակծկելու շնորհիվ ուտեստն ավելի հյութեղ է ստացվում։ Ահա այսպիսի տոնական ամանորյա հնդկահավ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: