- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 1ժ 10 րոպե
- Cook Time: 60 minutes
Շոկոլադե նապոլեոն
Բաղադրիչներ
- Շոկոլադե կարագի համար՝
- կարագ - 200 գր
- շոկոլադ սև - 100 գր
- ալյուր - 100 գր(բրնձի)
- Խմորի համար՝
- կարագ - 400 գր(շոկոլադե)
- ալյուր - 500 գր
- կակաո - 30 գր
- ջուր - 280 մլ(սառցե)
- ձու - 1 հատ
- հյութ կիտրոնի - 1ճ/գդ
- աղ - 1պտղունց
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- կաթ - 200 մլ
- ձու - 1 հատ(դեղնուց)
- շաքարավազ - 200 գր
- վանիլին - 1 տաշեղ
- շոկոլադ սև - 100 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 1 ճ/գդ
- ընկույզ - 50 գր
- Ձևավորման համար
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք սկզբում շոկոլադե կարագը:
Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք. թավայի մեջ ջուրը եռացնում ենք, վրան
դնում շոկոլադով կաթսան (այնպես, որ կաթսան կպնի ջրին) և անընդհատ խառնելով
հալեցնում շոկոլադը։
- Հալեցրած շոկոլադը կրակի վրայից հանում ենք,վրան ավելացնում փափկեցրած կարագը և լավ խառնում։
- Այնուհետև այդ զանգվածին ավելացնում ենք մաղած ալյուրը և այնքան խառնում, մինչև համասեռ զանգված ստանանք։
Զանգվածը տեղափոխում ենք հերմետիկ փակվող ամանի մեջ և 1 ժամով տեղափոխում սառցարանը։
- Ապա պատրաստում ենք խմորը: Բաժակի մեջ լցնում ենք հարած ձուն, վրան ավելացնում սառցաջուրը, աղը, կիտրոնի հյութը։
- Առանձին ամանի մեջ մաղում ենք ալյուրը կակաոյի փոշու հետ, մեջտեղում փորվածք ենք անում, լցնում ձվով խառնուրդը և արագ համասեռ խմոր հունցում։
- Խմորը ձեռքերով հունցում ենք այնքան, մինչև առաձգական դառնա։ Գունդ ենք անում, սրբիչով ծածկում և 20 րոպեով հանգիստ թողնում։
- Այնուհետև գրտնակում ենք (եզրերը մեջտեղի հատվածից բարակ պետք է լինեն), վրան ալյուր լցնում, սրբիչով ծածկում և ևս 10 րոպե հանգիստ թողնում։
- Սառցարանից հանում ենք շոկոլադե կարագը և բարակ շերտերի բաժանում։
- Շոկոլադե քերուկները լցնում ենք խմորի վրա ( եզրերից 1,5-2 սմ հեռավորության վրա)։
- Կարճ եզրերը բերում ենք շոկոլադի վրա և իրար մեջ ամրացնում։ Ստացված ուղղանկյան բաց մասերը սեղմում ենք, սրբիչով փաթաթում և 10 րոպե հանգիստ թողնում։ Ուղղանկյունը աչքաչափով բաժանում ենք 4 ուղղահայաց շերտերի, խմորը եզրերից հավաքում ենք ըստ «ծալվածքների» և ևս մեկ անգամ բաժանում երկու մասի։
Ստացվում է 4 շերտանի կիսաֆաբրիկատ, որը 20 րոպեով դնում ենք սառնարանը։
- Վերցնում ենք խմորը և ալյուր ցանած մակերեսի վրա գրտնակում` մինչև 1սմ հաստությամբ ուղղանկյուն ստացվի։ Նորից կրկնում ենք 4 շերտ ստանալու գործընթացը և նորից դնում ենք սառնարանը։ Այս ամենը կրկնում ենք ևս երկու անգամ` ամեն անգամ չմոռանալով սառնարանում թողնել 20 րոպե։
- Սառնարանից հանում ենք արդեն պատրաստ խմորը։ Ցանկալի է բացենք սենյակի
պատուհանը, քանի որ շերտավոր խմորը ցածր ջերմաստիճան է «սիրում»։ Խմորը
բաժանում ենք 6 մասի։
- Յուրքանչյուր մասը բարակ գրտնակում ենք և շրջան կտրում, ամբողջ մակերեսը ծակծկում ենք պատառաքաղով։ Չենք մոռանում, որ խմորը թխվելուց մի քիչ փոքրանում է։ Կտրված եզրերը թողնում ենք յուղաթղթի վրա։ Շերտերն այդ կտորների հետ թխում ենք 7-10 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Շերտերը յուղաթղթով դնում ենք իրար վրա և թողնում սառչի։
Առանձին ամանի մեջ մանրացնում ենք շերտերի կտորները և դնում մի կողմ: - Վանիլինի տաշեղը բացում ենք և մաքրում սերմերից։ 1 բաժակ սառը կաթի մեջ խառնում ենք ձվի դեղնուցն ու օսլան մինչև համասեռ զանգված ստացվի։ Թույլ կրակի վրա եռացնում ենք սերուցքը վանիլինի սերմերի և շաքարավազի հետ, մինչև շաքարն ամբողջությամբ լուծվի։ Անընդհատ խառնելով եռացող սերուցքի մեջ լցնում ենք կաթի և ձվի խառնուրդը և եփում թույլ կրակի վրա մինչև թանձրանա։ Վերցնում ենք կրակից, կրեմը քամում ենք և սառեցնում։
- Կրեմի մեջ ենք լցնում կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ դառնա։
- Ավելացնում ենք մանրացված ընկույզն ու հարում այնքան մինչև համասեռ և թանձր զանգված ստանանք։ Այնուհետև լցնում հերմետիկ ամանի մեջ և սառեցնում։
- Առանձնացում ենք 5 ճաշի գդալ կրեմ կողքերին քսելու համար։ Պատրաստի շերտերն
առատորեն պատում ենք կրեմով և դնում մեկը մյուսի վրա։ - Ապա առանձնացված կրեմով պատում ենք տորթի կողքերը և վերին շերտը: Տորթի վերին շերտը և կողքերը պատում ենք փշրանքով։ Տորթը ծածկում ենք սննդային փաթեթով, վրան ծանրություն ենք դնում և 4-5 ժամով տեղափոխում սառնարանը։
- Յուղաթղթից կտրում ենք տորթի տրամագծին համապատասխանող շրջան։ Այդ շրջանի վրա փաթիլի տեսքով կտրվածքներ ենք անում:
- Փաթիլը դնում ենք տորթի վրա և շաքարի փոշի ցանում։ Այնուհետև յուղաթուղթը հեռացնում ենք զգուշորեն, որպեսզի պատկերը չաղավաղվի։
- Բարի ախորժակ։
Սիրելիներին ուրախացնելու համար անպայման պետք է այսպիսի նապոլեոն պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk brndzi alyury partadire?inchov karelie poxarinel? Shnorhakalutyun
Բարև Ձեզ, կարող եք սովորական ալյուրով փոխարինել 🙂