- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 1ժ 40 րոպե
Գետնանուշով փախլավա
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 300 գր
- ջուր - 30 մլ
- ձու - 2 հատ
- բուսայուղ - 1 ճ/գդ
- աղ - 1 պտղունց
- սոդա - 1 պտղունց
- Միջուկի համար՝
- ընկույզ - 200 գր
- պնդուկ - 150 գր
- գետնանուշ - 100 գր
- կարագ - 120 գր
- դարչին - 1թ/գդ
- մեղր - 4 ճ/գդ
- վանիլին - 20 գր
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 100 գր
- ջուր - 130 մլ
- մեղր - 2 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 30 մլ
Քայլերի հաջորդականություն
- Լցնում ենք ամանի մեջ ալյուրը և մեջտեղի հատվածում փորվածք ենք անում։ Լցնում ենք ջուրը, ձուն, աղը, սոդան և բուսայուղը։
- Եվ հունցում ենք փափուկ խմոր: Պատրաստի խմորը դնում ենք ամանի մեջ, սրբիչով ծածկում և 30 րոպեով հանգիստ թողնում ։ Այնուհետև կրկին հունցում ենք և 20 րոպե հանգիստ թողնում։ Այդ գործողությունը 2 անգամ կրկնում ենք։
- Այդ ընթացքում սկսում ենք միջուկը պատրաստել։ Բոլոր տեսակի ընկույզները մանրացնում ենք (գետնանուշը չպետք է աղի լինի)։
- Տաքացնում ենք սերուցքային կարագը, վրան ենք լցնում ընկույզները, դարչինը, վանիլինը և մեղրը։ Այդ ամենը լավ խառնում ենք։
- Խմորը բաժանում ենք 12 մասի։ Յուրաքանչյուր մասը գրտնակով շատ բարակ բացում ենք(որ գրեթե թափանցիկ դառնա)։ Պետք է զգուշորեն անենք, որ լավ ստացվի։ Ձևամանը (27x14 վրա, բայց կարելի է կլոր վերցնել 26 սմ) պատում ենք սերուցքային կարագով։ Դնում ենք առաջին շերտը, վրան սերուցքային կարագ ենք քսում, այնուհետև ծածկում ենք երկրորդ շերտով։
- Այնուհետև 3-4 գդալ միջուկ ենք լցնում և հավասարապես տարածում։ Հետո դնում ենք հաջորդ շերտը և այդպես շարունակ։ Միայն թողնում ենք վերջին 2 շերտերը։
- Միջուկի վերջին շերտի վրա դնում ենք նախավերջին շերտը` վրան սերուցքային կարագ քսում և ծածկում վերջին շերտով։ Վերջին շերտի վրա կրկին սերուցքային կարագ ենք քսում և շեղանկյունաձև կտրատում(սառելուց հետո շատ դժվար կլինի կտրատելը)։
- Փախլավան տեղափոխում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 40-45 րոպե թխում։ Պարբերաբար ջեռոցից հանում ենք և սերուցքային կարագով պատում, որ չչորանա։
- Սկսում ենք եփել օշարակը. օշարակի համար նախատեսված բոլոր բաղադրիչները խառնում ենք և թույլ կրակի վրա 10 րոպե եփում։
- 10 րոպե հետո փախլավան ջեռոցից հանում ենք և վրան լցնում օշարակի 1/3 մասը։ 45 րոպե հետո փախլավան հանում ենք և վրան լցնում մնացած օշարակը։ Թողնում ենք սառչի։
Բարի ախորժակ։
Փախլավա կարող ենք պատրաստել նաև միայն հունական ընկույզով։ Կարծում եմ այդպես ավելի համեղ կստացվի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
isk inchqan serucqayin karag e harkavor sherterin qselu hamar
Աննա ջան, շերտերին քսելու համար մեզ անհրաժեշտ է 200 գր կարագ 🙂
shnorhakaluyun
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂