- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 2ժ 00 րոպե
Խոզի բուդ ջեռոցում
Բաղադրիչներ
- միս խոզի - 2-2,5 կգ(բուդ)
- սոխ - 1 գլուխ
- սխտոր - 5 պճեղ
- ծիտրոն - 3 ճյուղ
- հյութ լոլիկի - 50 մլ(թանձր)
- քացախ գինու - 2 ճ/գդ
- մանանեխ - 2 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ կարմիր - ըստ ճաշակի
- Ջնարակի համար՝
- օշարակ բալի - 50 մլ
- քացախ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Բուդը լվանում ենք, մաքրում և անհրաժեշտության դեպքում 12 ժամով թողնում սառը ջրի մեջ։
Պատրաստում ենք մարինադ. մանր կտրատած սոխը, ճզմած սխտորը, ծիտրոնի ճյուղերը, լոլիկի թանձր հյութը, քացախը, աղը, կարմիր պղպեղը և մանանեխը խառնում ենք իրար։ Պետք է ստանանք թանձր սոուս։ Բուդը պատում ենք այդ սոուսով և 6 (ավելի լավ կլինի 12 ժամով) ժամով մարինացնում։ Եթե բուդը ոչ մի կաթսայի մեջ չի տեղավորվում, վերցնում ենք պոլիէթիլենային տոպրակ և բուդը տեղավորում մեջը։ Այնուհետև տոպրակի բերանը պինդ կապում ենք։
- Բուդը մարինացնելուց հետո կաշվի վրա կտրվածքներ ենք անում և նորից մարինադի սոուսով պատում։
- Փայլաթիթեղի մեջ լավ փաթաթում ենք և տեղավորում մինչև 180-190 աստիճան տաքացրած ջեռոցը։
- Բուդը 1,5 ժամ եփում ենք։ Այնուհետև հանում ենք ջեռոցից և հեռացնում սոխի և սխտորի կտորները, որպեսզի չայրվեն։
- Ջնարակի համար խառնուրդ ենք պատրաստում։ Բալի թանձր օշարակը խառնում ենք քացախի հետ։ Այնուհետև այդ խառնուրդով պատում ենք բուդը։
Բուդը դնում ենք փայլաթիթեղի մեջ և 15 րոպեով կրկին տեղափոխում ջեռոցը։ Վերջին 10 րոպեն եփում ենք գրիլի ռեժիմով։
- Լավ կլինի բուդը մատուցենք թթու կաղամբի կամ ջեռոցում եփած խնձորի հետ։ Թթու խնձորը լվանում ենք, կտորների բաժանում, թաթախում ջնարակի մեջ և բուդի հետ 30 րոպե թխում։ Ամեն ինչ պատրաստ է։ Բարի ախորժակ։
Դե ինչ, կարծում եմ խոզի բուդ պատրաստելու համար շատ ջանք պետք չէ գործադրել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Shat lavne baych im urish e ortex uxarkem vor duq tesneq
Սիրելի Օլյա, ուղարկեք chef@cooks.am հասցեին
Ete karelie bdi patrastman mi urish exanakel greq
Սիրելի Սիրանուշ, ահա ևս մեկ բաղադրատոմս, որի պատրաստման եղանակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: http://www.cooks.am/%D5%AD%D5%B8%D5%A6%D5%AB-%D5%A2%D5%B8%D6%82%D5%A4-%D5%AE%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BB%D5%A5%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A4%D5%B8%D5%BE/
shat lavne stacvel gazarov sxtorovele inum patrastel tarber hamemunqneri het
vor xntrem maylis kuxarkeq ays baxadratomsern xozi bdi patrastman exanaknern
skt hmex tesq uni
amanorin anpayman kyatrastem ays tzevov
Շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել, սիրելի Անահիտ: Անպայման փորձեք: 🙂
Sovorakan patrastman dzev e ev voch amanori hamar