- Yield: 20 րոպե անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 35 minutes
Էկլեր
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 200 գր
- կարագ - 100 գր
- ջուր - 180 գր
- աղ - 1 պտղունց
- ձու - 5 հատ
- Կրեմի համար՝
- կարագ - 320 գր
- շաքարավազ - 275 գր
- ձու - 1 հատ
- վանիլին - 15 գր
- կոնյակ - 1 ճ/գդ
- կաթ - 185 գր
- կակաո - 17 գր
- Սպիտակ ջնարակի համար՝
- շոկոլադ սպիտակ - 100գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 30մլ
- Շոկոլադե ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 100գր
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 30մլ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար կաթսայի մեջ ենք լցնում կարագը` ավելացնում ջուր և աղ, դնում ենք կաթսան կրակի վրա ու հասցնում ենք եռման աստիճանի։
- Լցնում ենք մաղած ալյուրը և լավ խառնում։
- Ալյուրը պետք է եփվի, իսկ խմորը գնդի նման կպնի իրար։
- Ստացված զանգվածը լցնում ենք ամանի մեջ և սառեցնում `գոնե մինչև 60 աստիճան ։
- Ձուն հարում ենք։
- Հարում ենք խմորը, ապա աստիճանաբար ավելացնում ենք ձուն։
- Ահա և պատրաստի խմորը։
- Այժմ վերցնում ենք որևէ փաթեթ, ծայրը կտրում այնպես, որ տրամագիծը 18 մմ լինի։ Յուղաթղթի վրա մատիտով գծում ենք և սկսում ենք խմորը լցնել` 12 սմ երկարությամբ։
- 10 րոպե թխում ենք մինչև 220 աստիճանում, այնուհետև 25 րոպե` 180 աստիճանում։
- Կրեմի համար ամանի մեջ ենք լցնում կարագն ու վանիլինը և մի քանի ժամով հանգիստ ենք թողնում։
Առանձին կաթսայի մեջ խառնում ենք ձուն և կաթը:
- Ապա ավելացնում ենք շաքարավազը և թույլ կրակի վրա անըդհատ խառնելով եփում` մինչև եռա։
- Մի քանի րոպե եռացնում ենք, որ օշարակը թանձրանա։
- Ամանի մեջ լցրած վանիլինով կարագը հարիչով հարում ենք, այնուհետև գդալ-գդալ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի օշարակը։
- Վերջում ավելացնում ենք կոնյակը։
Պատրաստի կրեմը 2 մասի ենք բաժանում։ Մի մասի մեջ ավելացնում ենք կակաոն և լավ հարում։
- Սառած էկլերների կողքից կտրվածք ենք անում և մեջը կրեմ լցնում. 10-ի մեջ սովորական կրեմ, մյուս 10-ի մեջ կակաոյով կրեմը։
- Պատրաստի էկլերները դնում ենք սառնարանը։
Սպիտակ ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սպիտակ շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Էկլերը պատառաքաղի վրա ենք խրում և թաթախում ջնարակի մեջ։
- Շոկոլադե ջնարակի համար կաթսայի մեջ հալեցնում ենք սև շոկոլադը, ապա ավելացնում ենք սերուցքը և խառնում: Ապա մնացած 10 Էկլերները թաթախում ենք շոկոլադե ջնարակի մեջ։
- Թողնում ենք, որ էկլերները հանգստանան 20 րոպե, ապա մատուցում:
Կարող ենք նաև կլոր էկլեր պատրաստել։ Համը դրանից չի փոխվի։ Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ներեցեք, չեք ասի խմորի միջի ջուրը պետք է գոլ լինի? նախապես շնորհակալություն 🙂
Ոչ Մանուշակ ջան, խմորի միջի ջուրը պետք է լինի սենյակային ջերմաստիճանի 🙂
Isk cheiq asi motavor qani hat ekler e stacvum ays chapabajnic?
Knereq chei nkatel vor nshel eq. Shnorhakalutyun ))
Լավ 🙂
Isk alyure eracox jari mej en lcnum?
Բարև Ձեզ, ջուրը պետք է տաք լինի 😉
mejy hum mnac,, inchic karoxe linel?
Նունե ջան, խնդիրը միգուցե ջեռոցի ջերմաստիճանի մեջ է. հնարավոր է՝ շատ բարձր եք արել:
Շատ համեղ բաղադրատոմս էր խորհուրդ եմ տալիս որփորձեք…ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ?
Անչափ շնորհահակալ ենք 🙂