- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 55 minutes
Աղցան ”Նռան ապարանջան”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Աղցանի համար նախատեսված բանջարեղենը լավ լվանում ենք, դնում առանձին
կաթսաների մեջ, վրան ջուր լցնում (ջրի մեջ մոտ 0,5 թ/գդ աղ ենք լցնում) և
խաշում։ Կարտոֆիլը պատրաստ կլինի 25-30 րոպեում, գազարը` 20-25 րոպեում,
իսկ բազուկը 50-55 րոպեում (թույլ կրակի վրա)։ Բազուկի պոչը չենք մաքրում և
եփելուց հետո անմիջապես սառը ջուր ենք լցնում վրան։ Բազուկը անհրաժեշտ է արագ
սառեցնել, դրա համար լավ կլինի սառը ջրի տակ պահենք։
Երբ բանջարեղենը սառի, կեղևահան կանենք և կանցկացնենք մեծ քերիչով։ Ձուն
նույնպես մաքրում ենք և քերիչով անցկացնում։
Հավի ֆիլեն աղաջրի մեջ եփում ենք(25-30 րոպե), սառեցնում և շերտերով կամ
խորանարդաձև կտրատում։
Ընկույզը մանրացնում ենք (բայց շատ չենք մանրացնում)։ Կարող ենք
ընկույզը լցնել սրբիչի մեջ և լավ գրտնակել։ Կարելի է նաև պարզապես կտրատել։ Իսկ
եթե բլենդերի մեջ ենք աղում, մի քանի սեղմումը բավական կլինի։
Աղցանի սոխը (փոքր խորանարդիկներով) բուսայուղի մեջ տապակում ենք։ Պետք է
ոսկեգույն երանգ ստանանք, իսկ սոխը պետք է փափուկ լինի։ Այնուհետև լավ կլինի
սոխը քամենք, որպեսզի աղցանի մեջ ավելորդ բուսայուղ չլինի։ - Մեծ ափսեի մեջտեղում բաժակ ենք դնում և բոլոր բաղադրիչները շարում շուրջը։
Բաժակի բարձրությունից է կախված աղցանի բարձրությունը։
Առաջին շերտը հավի ֆիլե` համեմված աղով և պղպեղով։ Վրան մայոնեզի շերտով ենք
պատում։
Երկրորդ շերտ` գազար, աղ, պղպեղ, ընկույզ և մայոնեզ։ Մայոնեզն ու
համեմունքներն ըստ ճաշակի ենք անում։
- Երրորդ շերտ` կարտոֆիլ, աղ, պղպեղ և մայոնեզ։
Չորրորդ շերտ` բազուկի մի մասը, աղ և պղպեղ։
- Հինգերրորդ շերտ` սոխ, ընկույզ, մայոնեզ։
Վեցերորդ շերտ` աղով, պղպեղով և մայոնեզով համեմված ձու։
- Յոթերորդ շերտ` մնացած բազուկը և մայոնեզը։
Բաժակը զգուշորեն հանում ենք։ Մեջտեղի հատվածը կարող ենք մայոնեզով պատել, իսկ եզրերին բազուկ դնել, այնուհետև նռան հատիկներ։
Հասած նուռը լվանում ենք, կտրում և հատիկները հանում։ Աղցանի ողջ մակերեսը
պատում ենք նռան հատիկներով։ Եթե նռան հատիկները լավ չեն կպնում , կարող ենք
բազուկի վրա մի քիչ մայոնեզ քսել։
- Աղցանը մեկ գիշերով սառնարան ենք տեղափոխում, որպեսզի լավ ներծծվի։ Սառնարան դնելուց առաջ փաթաթում ենք սննդային փաթեթի մեջ, որպեսզի նռան հատիկները չչորանան։
Գեղեցիկ, գունեղ ամանորյա աղցան, որն անպայման բոլորի ուշադրության կենտրոնում կլինի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ays qanaki mterqner@ kbavakanacnen 2 apse axcan patrastelu hamar.