- Yield: 40 րոպե անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Թխվածքաբլիթ “Թիթեռներ”
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 170 գր
- կարագ - 230 գր
- ալյուր - 325 գր
- աղ - 1 պտղունց
- մուրաբա ելակի - 1,5 բաժակ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- շաքարի փոշի - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Մեծ ամանի մեջ մոտ 2 րոպե հարում ենք կաթնաշոռը, շաքարավազը, կարագը և աղը։
Հարելու արագությունը ցածրացնում ենք, զգուշորեն ալյուր ավելացնում և խառնում։
- Այնուհետև գունդ ենք պատրաստում։
- Ջեռոցը մինչև 175 աստիճան տաքացնում ենք, տապակի վրա յուղաթուղթ ենք դնում։ Աշխատանքային սեղանի վրա ալյուր ենք ցանում և 3 մմ հաստությամբ խմոր գրտնակում։ 6x6 չափի քառակուսիներ ենք կտրում(կարող ենք պիցցայի դանակով կտրել)։
- Յուրաքանչյուր քառակուսու մեջտեղում մուրաբա ենք լցնում (շատ կարևոր է , որ մուրաբան լինի թանձր և չափավոր քանակությամբ, հակառակ դեպքում, այն թխվելու ընթացքում կծորա)։
- Քառակուսու հակառակ ծայրերը միացնում ենք իրար և թեթևակի ամրացնում` այդպիսով ձևավորելով թխվածքաբլիթը։
- Թխվածքաբլիթները տապակի մեջ 4 սմ հեռավորության վրա շարում ենք ։ Թխում ենք 15 րոպե 175 աստիճանում, մինչև թխվածքաբլիթը ոսկեգույն երանգ ստանա։
- Ջեռոցը անջատելուց հետո 1-2 րոպե թխվածքաբլիթը ջեռոցում ենք թողնում, այնուհետև հանում ենք տապակը։ Վրայից շաքարի փոշի ենք ցանում և թողնում ենք սառչի։ Ահա և պատրաստ են մեր թխվածքաբլիթները։
Բարի ախորժակ։
Եթե թխվածքաբլիթների սիրահար եք, ապա փորձեք պատրաստել նաև թխվածքաբլիթ դեղձը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: