- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Կանաչ պաստա
Քայլերի հաջորդականություն
- Սպանախը լցնում ենք կաթսայի մեջ, կափարիչով փակում ենք և եփում թույլ կրակի վրա։
Սպասում ենք մինչև սպանախը հալչի (պարբերաբար խառնում ենք)։ Հալչելուց հետո 5 րոպե եփում ենք։
- Այնուհետև լցնում ենք բլենդերի մեջ և հարում ենք այնքան մինչև մածուկանման զանգված ստանանք։ Հետո սառեցնում ենք։
- Բաժակի մեջ մաղում ենք ալյուրը, ավելացնում ձվերը, աղը, սպանախի խյուսը և ձիթայուղը։
- Խմորը սկզբից խառնում ենք գդալով` կենտրոնից, այնուհետև ձեռքերով։ Խմորը պետք է պինդ և առաձգական լինի`ձեռքերին չպետք է կպչի։ Եթե խմորը շատ պինդ է ստացվել պետք է 1 ճ/գդ ձիթայուղ ավելացնենք և լավ հունցենք, իսկ եթե շատ փափուկ է` մի քիչ ալյուր ենք ավելացնում։
- Խմորը անձեռոցիկով ծածկում ենք և սենյակային ջերմաստիճանում 1 ժամ հանգիստ թողնում։
- Այնուհետև խմորից կարող ենք լազանյայի կամ այլ մակարոնեղենի շերտեր կտրտել, որոնք հետո կչորացնենք և անհրաժեշտության դեպքում կօգտագործենք։
Շատ համեղ և օգտակար սպանախով պաստա, որը կարող եք օգտագործել տարբեր պաստաներ պատրաստելիս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: