- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 12 minutes
Քաղցր կաթնային ըմպելիք “Էգգ նոգ”
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սկսում ենք պատրաստել այս համեղ կոկտեյլը։ Այն պատրաստելու համար օգտագործում ենք միայն ձվի դեղնուցները, իսկ սպիտակուցները կարող ենք որևէ այլ տեղ օգտագործել։ Դեղնուցները խառնում ենք շաքարավազի հետ (ըստ ցանկության կարող ենք նաև վանիլին ավելացնել) և հարում։ Զուգահեռաբար կրակի վրա ենք դնում նաև կաթը, որը պետք է եռման աստիճանի հասցնել։ Կաթի մեջ գցում ենք դարչինի ձողիկը։
- Երբ կաթի վրա պղպջակներ առաջանան պետք է կրակից վերցնենք ու անընդհատ խառնելով աստիճանաբար ավելացնենք դեղնուցներին, որից հետո այդ զանգվածը հետ ենք լցնում այն կաթսայի մեջ, որտեղ կաթն էր։ Թույլ կրակի վրա մոտ 10-12 րոպե անընդհատ խառնում ենք մինչև զանգվածը թանձրանա։ Բայց ոչ մի դեպքում կրակի տակը չի կարելի ուժեղացնել, այլապես դեղնուցները կկտրվեն։
Եթե այնուամենայնիվ դեղնուցները կտրվել են մի վհատվեք։ Այդ դեպքում կաթսան արագ կրակից վերցնում ենք և մաղով անցկացնում։
- Պատրաստի տաք ըմպելիքի մեջ լցնում ենք ալկոհոլը (երեխաների և հղիների համար ալկոհոլ չենք լցնում) և խառնում ենք։ Կարող ենք ըստ ճաշակի համեմել և խմել։
Ըմպելիքը կարող ենք սառնարանում պահել, այն սառը վիճակում էլ է համեղ, բայց ձմռանն, իհարկե, տաք ըմպելիքն է ջերմացնում։
Կարող ենք կաթի փոխարեն 20%-անոց սերուցք օգտագործել (ավելի յուղոտ կլինի)։ Ահա այսպիսի հետաքրքիր ըմպելիքի բաղադրատոմս 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: