- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 10 minutes
Նրբերշիկով ձվածեղ “Երիցուկներ”
Քայլերի հաջորդականություն
- Սա սովորական նախաճաշ է` յուրօրինակ ձևավորմամբ։ Նրբերշիկները երկայնքով 2 մասի ենք բաժանում:
- Ապա կտրատում ենք ամբողջ երկարությամբ այնպես, որ մի կողմն ամբողջական մնա։ Ատամմաքրիչով յուրաքանչյուր կտորի երկու ծայրերն իրար ենք ամրացնում:
- Ձևավոր կտրատված նրբերշիկները դնում կարագով պատված տաք թավայի մեջ, թեթևակի տապակում ենք և կենտրոնում կոտրում ձուն։
- Ձուն եփելուն պես զգուշերոն հանում ենք տապակած նրբերշիկները, տեղափոխում ափսեների մեջ և ձևավորում սամիթով և տերևի տեսք տված վարունգի կտորներով։
Իհարկե, բոլորս էլ պատրաստում ենք ձվածեղ, բայց այս ձևավորմամբ շատ քչերն են պատրաստում։ Փոքրիկների մոտ գեղարվեստական ճաշակ ձևավորելու տեսանկյունից կարող ենք ամեն անգամ ձվածեղը տարբեր ձևով պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: