- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 45 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով և բանանով տորթ
Բաղադրիչներ
- Խմորի համար
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 180 գր
- կակաո - 1 ճ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- ջուր - 4 ճ/գդ(եռման)
- Խոնավեցման համար՝
- ջուր - 100մլ
- շաքարավազ - 50մլ
- կոնյակ - 20մլ
- Կրեմի համար
- ժելատին - 15 գր
- ջուր - 1/4 բաժակ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500 մլ
- բանան - 4 հատ+2 հատ
- կաթնաշոռ - 250 գր
- շաքարավազ - 150 գր
- շոկոլադ սև - 100 գր(քերած)
- կակաո
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Ձվի սպիտակուցներն առանձին հարում ենք այնքան մինչև փրփրանման զանգված ստանանք։ Դեղնուցները եռման ջրի հետ հարում ենք և աստիճանաբար շաքարավազ ավելացնում։ Այնուհետև դեղնուցների զանգվածի մեջ ենք լցնում սպիտակուցները և խառնում։
- Ավելացնում ենք ալյուրը, կակաոն,փխրեցուցիչը և լավ խառնում։ Խմորը լցնում ենք յուղաթղթով պատված կլոր ձևամանի մեջ (26 սմ տրամագծով ձևամանը հարմար կլինի)։ Բիսկվիթը թխում ենք 30 րոպե 180 աստիճանում։ Պետք է ստացվի մոտավորապես այնպես, ինչպես պատկերված է նկարում։
- Թողնում ենք մի քանի ժամ սառչի։ Այնուհետև վերցնում ենք շրջանը , եզրից 2 սմ դեպի ներս շրջան ենք կտրում և մեջտեղի հատվածը հանում։
Բիսկվիթը խոնավեցնում ենք. խառնում ենք ջուրը, շաքարավան ու կոնյակը և բիսկվիթը խոնավեցնում։
- Այնուհետև փորվածքի մեջ բանանի կտորներ ենք դնում։
- Պատրաստում ենք կրեմը։ Մնացած 2 բանանը բլենդերով հարում ենք, սարքելով խյուս, այնուհետև միացնում կաթնաշոռի և շաքարավազի հետ։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում և թողնում 20 րոպե, ապա ժելատինով կաթսան դնում ենք գոլորշու վրա և տաքացնում (ոչ մի դեպքում չենք հասցնում եռման աստիճանի): Սերուցքի կեսը հարում ենք այնքան մինչև պինդ փրփուր դառնա, ապա ավելացնում ենք ժելատինը, կաթնաշոռային զանգվածը և խառնում։
- Ավելացնում ենք քերած շոկոլադն ու մնացած սերուցքը։ Այդ ամենը զգուշորեն խառնում ենք։ Եթե զանգվածը թույլ է տեղափոխում ենք սառնարանը։
Թանձրանալուց հետո լցնում ենք բանանի վրա։
- Մնացած բիսկվիթը փշրում ենք և լցնում միջուկի վրա։ Թեթևակի սեղմում ենք։ Վրայից կարող ենք կակաո լցնել։ Գիշերը թողնում ենք սառնարանում, առավոտյան` համտեսում։
Կարող ենք բանանը փոխարինել անանասով, ելակով կամ ցանկացած տեսակի այլ մրգով`ըստ ճաշակի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
barev dzezzzz
Բարև Ձեզ 🙂
sa henc ayspes en patrastum
Այս melka ջան 🙂
barev dzez
knereq jelatin@ henc aydpes enq lcnum
Այո, ժելատինը լցրեք վերը նշված եղանակով 🙂