- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Խտացրած կաթ 15 րոպեում
Քայլերի հաջորդականություն
- Բոլոր մթերքենրը կաթսայի մեջ խառնում ենք (ցանկալի է, որ կաթսան խորը լինի, քանի որ ընթացքում զանգվածը ուժեղ փրփրելու է):
- Դնում ենք թույլ կրակի վրա և հասցնում եռման աստիճանի։
- Երբ զանգվածը սկսի եռալ կրակի տակը կբարձրացնենք և ուղիղ 10 րոպե կեփենք։ Շատ կփրփրի։ 10 րոպե հետո զանգվածը ջրիկանում է, բայց չենք վախենում` այդպես էլ պետք է լինի։
- Սառելու ընթացքում զանգվածն աստիճանաբար թանձրանում է։
- Լցնում ենք ապակե տարայի մեջ և տեղափոխում սառնարանը։ Մի քանի ժամ հետո այն ավելի կթանձրանա։
Բարի ախորժակ։
Խտացրած կաթը շատ հարմար է պատրաստել այն ժամանակ, երբ որևէ բաղադրատոմսում առկա է այդ բաղադրիչը, սակայն չունենք։ Խանութ իջնելու փոխարեն կարող ենք ինքներս պատրաստել այն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq isk xtacrac kati baxadratomsum karag@ shat chi artyoq? Ev kareli e miqichel vanilin gcel? Naxoroq shnorhakalutun
Վանիլին, իհարկե, կարող եք գցել: Իսկ կարագի քանակությունը տվյալ բաղադրատոմսում 200գրամ է, սակայն շատ դեպքերում պատրաստում են 15-30 գրամ կարագով և կրկին շատ լավ է ստացվում 🙂
Իսկ սա հենց եփած խտացրած կաթն է,, այսինքն մրջնի բույն պատրաստելու համար կարող եմ սա ավելացնել, թե պետքա այլ գործողություններ անել
Nereceq 200gram kat te 200ml?
Գրեթե նույնն է, բայց այստեղ օգտագործեք 200 գր կաթ 🙂
Porceci bayc chstacvec shakarakalvec asacek xndrem inchic karox er libel???
Շաքարակալման համար կարող է լինել 2 հիմնական պատճառ՝
– շաքարավազի որակը, փորձեք մյուս անգամ շաքարի փոշիով պատրաստել
– հնարավոր է չափից ավել եք եփել կամ ուժեղ կրակի վրա: Ցանկալի է եփել միջին կրակի վրա և եռալուց հետո 10 րոպեից ոչ ավել:
Բարև Ձեզ, ես փորձեցի, բայց չստացվեց ((…ինձ թվում է կարագի քանակը շատ է: Ամեն դեպքում շնորհակալություն
Բարև Ձեզ Ալլա ջան, իսկ կոնկրետ ինչը չստացվեց: Կարագի քանակությունը ճիշտ է, սակայն հնարավոր է` կարագի որակից լինի խնդիրը:
im mot lave stacvel shat shnorakalutyun
Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ 🙂
im mot lave stacvel shnorakalutyun
🙂
Barev dzez es uzumem vor Muq guyni lini vorpeszi xmorexeni eresin qsem karoxeq Asel vonc anem
Բարև Ձեզ, երկու տարբերակ կա, կամ մի փոքր ավել եփել, կամ ավելացնել կարամելացված շաքարավազ 🙂
Es lselem ete mi poqr soda avelacnem kstacvi muq et kareli es recepti hamar?
Սիրելի Ռուզան, սոդան, իսկապես, հաճախ օգտագործվում է ավելի մուգ երանգ ստանալու համար: Այդ նույն սկզբունքով են պատրաստվում նաև գերմանական հայտնի գարեջրի խորտիկները: Սակայն պետք է շատ զգույշ լինել, և շատ սոդա չավելացնել, քանի որ այն անմիջականորեն կարող է ազդել համի վրա:
Es porceci shat lavna exe u hamex shnorhakalutyun
Ուրաշ ենք, որ հավանեցիք, սիրելի Ռուզան 🙂
Դուք այս բաղադրատոմսը թարգմանել եք մեկ այլ կայքից, բայց մի բան շփոթել եք. էնտեղ 200գր. կարագի փոխարեն 20 գրամ է, դրա համար էլ ինձ մոտ ամբողջովին կարագով պատվեց ու չստացվեց (((
Ներողություն ենք խնդրում վրիպակի համար: Դուք միանգամայն ճիշտ էիք: Այն արդեն ուղղվել է:
ես ուզում եմ պատրաստել ուղղակի չգիտեմ տնական կարագով կլինի
Սիրելի Մերի, կարծում ենք՝ հիանալի կստացվի։ ։)