- Yield: 1 օր անց
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե կրեմ-լիկյոր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթսայի մեջ խառնում ենք կաթն ու սերուցքը։
- Ավելացնում ենք վանիլինի կեսը, կակաոն, շաքարավազը և անընդհատ խառնում ենք, որպեսզի գնդեր չմնան։ Զանգվածը հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակը ցածրացնում ենք և անընդհատ խառնելով 30 րոպե եփում։ 30 րոպե հետո կրակի վրայից վերցնում ենք և թողնում ենք սառչի։
- Ստացված զանգվածը մաղով անցկացնում ենք, որպեսզի գնդերը վերացնենք։ Անընդհատ գդալով խառնելով աստիճանաբար օղի ենք լցնում։ Ավելացնում ենք մնացած վանիլինը և այնքան խառնում մինչև համասեռ զանգված ստանանք։
- Պատրաստի շոկոլադե լիկյորը լցնում ենք ապակյա շշերի մեջ(նախապես ստերիլիզացրած)։ Պահում ենք սառնարանի մեջ։
Օգտագործելուց առաջ հանում ենք սառնարանից, լցնում բաժակների մեջ, զարդարում ըստ ցանկության և խմում:
Շոկոլադե լիկյորի համար ավելի հարմար է օգտագործել շագանակագույն շաքարավազը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: