- Yield: 12 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Դիետիկ չիզքեյք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Վարսակի փաթիլները կոմբայնի մեջ որքան հնարավոր է մանրացնում ենք։ Ավելացնում ենք, մեղրը, ալյուրն ու բուսայուղը։
- Այդ ամենը կոմբայնի մեջ լավ խառնում ենք (որպեսզի փշրանք ստանանք)։ Եթե ուզում ենք ավելի դիետիկ չիզքեյք ստանալ, կարող ենք բուսայուղ ու ալյուր չավելացնել, միևնույն է լավ է ստացվելու։ Ձևամանը մի քիչ պատում ենք յուղով։ Կարող ենք յուղաթուղթ դնել ձևամանի մեջ, որպեսզի պատրաստի խմորեղենը հանելուց հեշտ դուրս գա։ Այս մթերքների չափաքանակով մոտավորապես 20 սմ տրամագծով ձևաման է պետք։
Ձևամանի մեջ լցնում ենք փշրանքը և լավ սեղմում։ Մինչև միջուկը պատրաստենք կարող ենք այն սառնարանի մեջ դնել։
- Խնձորները մաքրում ենք և ցանկացած ձևով կտրատում։ Կափարիչով ծածկում ենք և 5-7 րոպե ջեռոցում կամ միկրոալիքային վառարանում եփում, մինչև խնձորները լավ փափկեն։ Բլենդերով այնքան ենք հարում մինչև համասեռ խյուս ստանանք։ Այնուհետև սառեցնում ենք։
- Խնձորի խյուսը և միջուկի մնացած բաղադրիչները մեկ ամանի մեջ ենք լցնում։
Ավելացնում ենք շաքարավազը 20-50 գր`ըստ նախասիրության և կախված նաև խնձորների քաղցրությունից։
Այդ զանգվածը բլենդերով լավ մանրացնում ենք, որպեսզի համասեռ զանգված ստանանք` առանց գնդիկների։
- Միջուկը լցնում ենք ձևամանի մեջ։
Վերցնում ենք խմորով ձևամանից ավելի մեծ ձևաման և մեջը այնքան ջուր ենք լցնում, որ խմորով ձևամանը դնելիս`կիսով չափ ջրի մեջ լինի։
Տեղափոխում ենք մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցը և 1 ժամ 20 րոպե թխում։ Երբ չիզքեյքը պատրաստ լինի, կանջատենք ջեռոցը, սակայն չիզքեյքը մինչև սառելը կթողնենք ջեռոցի մեջ(կարող ենք ջեռոցի դուռը թեթևակի բաց թողնել) ։
- Այնուհետև չիզքեյքը 1 գիշեր պահում ենք սառնարանում, իսկ առավոտյան ձևամանից հանում և ըստ ցանկության տարբեր տեսակի հատապտուղներով և մրգերով ձևավորում։ Մեր չիզքեյքը վանիլա-մեղրային թեթև բույր ունի և քանի որ դիետիկ է, կարող եք ուտել, որքան կցանկանաք. Ձեր կազմվածքին ոչինչ չի սպառնում։
Բոլորս գիտենք, որ սովորաբար չիզքեյքի յուղայնությունը բարձր է լինում, քանի որ դրա բաղադրատոմսում կա սերուցքային պանիր, թթվասեր և բարձր յուղայնության սերուցք։ Իսկ թխվածքաբլիթի մեջ շատ կարագ է անհրաժեշտ լինում։ Որպեսզի ստանանք դիետիկ չիզքեյք , մենք բաղադրիչները փոխարինեցինք և լրացուցիչ ալյուր կամ օսլա ավելացնելու անհրաժեշտություն չառաջացավ 🙂 Для чего вам интернет, если не пользоваться им для просмотра порно роликов. По крайней мере это очень приятное занятие и если знать где их смотреть – можно найти очень достойные порно видео на сайте labporn .
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: