- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Խոզի միսը չինական ձևով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր
- տաքդեղ կարմիր - 150 գր
- անանաս - 150 գր(պահածոյացված)
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- սխտոր - 1-2 պճեղ
- բուսայուղ
- Սոուսի համար՝
- սոյայի սոուս - 3 ճ/գդ
- կետչուպ - 2 ճ/գդ
- քացախ գինու - 1 ճ/գդ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը ոչ մեծ երկարավուն կտորների ենք բաժանում։ Ավելացնում ենք սոյայի սոուսը, օսլան և աղն` ըստ ճաշակի։ Խառնում ենք և թողնում 15-20 րոպե (կամ ավել), որ մարինացվի։
- Տաքդեղը երկարավուն բարակ շերտերով կտրատում ենք։ Սխտորը շատ բարակ կտրատում ենք, կամ էլ ճզմում։ Սոուսի բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար։
- Թավայի մեջ բուսայուղ ենք լցնում և լավ տաքացում։ Խոզի կտորների կեսը 2-3 րոպե անընդհատ խառնելով տապակում ենք։ Այնուհետև նույն կերպ տապակում ենք նաև խոզի մսի մյուս մասը։ Միսը հանում ենք թավայից և տեղափոխում ամանի մեջ։
Տաքդեղն ու սխտորը անընդհատ խառնելով 2-3 րոպե թավայի մեջ տապակում ենք։
- Այնուհետև տաքդեղին ավելացնում ենք խոզի միսը և վրան լցնում սոուսը։ Ավելացնում ենք անանասը (եթե անանասը օղակաձև է կտրատած, անհրաժեշտ է մանրացնել) ։
Եթե ուզում ենք, որ ուտեստը կծու լինի`կծու պղպեղ ենք ավելացնում։ Խառնում ենք ավելացնում 0,5-1 բաժակ եռման ջուր, հասցնում եռման աստիճանի, կափարիչով ծածկում և թույլ կրակի վրա 5-10 րոպե շոգեխաշում։ Եթե շոգեխաշելու ընթացքում հեղուկի քանակը շատ է պակասել, պետք է նորից եռման ջուր ավելացնենք, քանի որ այս ուտեստը ավելի համեղ է, երբ սոուսը շատ է։ Ըստ անհրաժեշտության աղ ենք անում։
- Պատրաստի ուտեստը մատուցում ենք տաք վիճակում։
Սա շատ յուրօրինակ և համեղ ուտեստ է։
Այս ուտեստի համար հրաշալի խավարտ է բրինձը։ Խոզի մսի փոխարեն կարող ենք հավի ֆիլե օգտագործել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Ես պատրաստել եմ խոզի մսով, իսկապես շատ համեղ է։ Խորհուրդ կտամ մսին աղ չավելացնել։
Ուրախ ենք, որ օգտվում եք մեր բաղադրատոմսերից 🙂