- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 30 minutes
Բանանով կարկանդակներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Փափկած կարագը տրորում ենք շաքարավազի հետ։ Ավելացնում ենք թթվասերը, աղը և խառնում։
- Ավելացնում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և գդալով խառնում։
Խմորը պետք է ստացվի փափուկ և ենթարկվող։ Այդ պատճառով կարող է անհրաժեշտ լինել ալյուրի տարբեր քանակություն` կախված դրա խոնավակլանման հատկությունից։ Կարևորը` խիտ և պինդ խմոր չստացվի։ Խմորը 20-30 րոպեով դնում ենք սառնարանը։
- Պատրաստում ենք միջուկը:
Բանանը պատառաքաղով ճզմում ենք ցանկալի է այնպես, որ ոչ թե լիովին համասեռ զանգված ստանանք, այլ ոչ մեծ կտորներ մնան ։ Ավելացնում ենք միջուկի մնացած բաղադրիչները։ Ցանկալի է վերցնել փափուկ, միասեռ, մածուկանման կաթնաշոռ։ Եթե ձեռքի տակ այդպիսի կաթնաշոռ չունենք, կարող ենք եղածը անցկացնել մանր մաղով և մի փոքր թթվասեր ավելացնել։ Լավ խառնում ենք, և միջուկը պատրաստ է։
- Խմորը բաժանում ենք 12 մասի։ Ամեն մասն առանձին գրտնակում ենք։
- Շերտի վրա լցնում ենք միջուկի 1/12 մասը։ Եզրերը զգուշորեն միացնում ենք, որպեսզի ստացվի երկարավուն պատրաստվածք։ Անհրաժեշտության դեպքում մատերը կարելի է ալյուրոտել։
- Պատրաստվածքը շրջում ենք այնպես, որ միացման հատվածը դեպի ներքև լինի և եզրերը ծռում ենք այնպես, որ բանանի տեսք ստանա։ Նույն գործողությունը կատարում ենք մնացած խմորի և միջուկի հետ։
Կարկանդակները շարում ենք յուղաթղթով ծածկած տապակի վրա։
- Դնում ենք 180 աստիճան տաքացված ջեռոցում և թխում մոտավորապես 20-30 րոպե, կամ այնքան , մինչև խմորը մեղմ ոսկեգույն դառնա։
Թողնում ենք կարկանդակները սառչեն, ապա մատուցում ենք:
Այսպիսի կարկանդակներ շատերն են սիրում դեռ մանկուց, սակայն այս մեկը ոչ միայն բանանի յուրահատուկ տեսք ունի, այլև հենց այդ մրգի շատ համեղ միջուկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: