- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Շոկոլադե մաֆիններ
Բաղադրիչներ
- ալյուր - 1/2 բաժակ
- բանան - 2 հատ
- շաքարավազ - 1/2 բաժակ
- կարագ - 50գր
- ձու - 1 հատ
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- շոկոլադ սև - 100գր
Քայլերի հաջորդականություն
- Բանանի միջուկով շոկոլադե մաֆիններ պատրաստելու համար սենյակային ջերմաստիճանում լավ փափկած կարագը հարում ենք ձվի և շաքարավազի հետ, ավելացնում ալյուրը և փխրեցուցիչը, խառնում: Բանանը տրորում ենք պատառաքաղով, ավելացնում խմորին և խառնում:
- Խմորը լցնում ենք ձևամաների մեջ 3/4-ի չափով:
- Թխում ենք ջեռոցում 25-30րոպե 200 աստիճանում:
- Շոկոլադե սալիկը կտրատում ենք և հալեցնում գոլորշու վրա:
Եփված և սառչած մաֆինները վերևի մասով ընկղմում ենք շոկոլադի մեջ և թողնում սառչի:
- Ցանկության դեպքում վրան կարելի է ցանել ընկույզ կամ գունավոր կոնֆետներ:
Արագ և հեշտ պատրաստվող շոկոլադե մաֆիններ բանանի միջուկով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk hnaravore shokoladi poxaren lini epvac xtacrac kat .hetaqrqir e?
Այո, իհարկե, այս դեպքում կստացվեն կարամելային մաֆիններ: 🙂
vax inch hamova ))))
Ուրախ ենք, որ Ձեզ դուր է գալիս 🙂