- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 35 minutes
Հավի մսով և սնկով շտրուդել
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը տարայի մեջ մաղում ենք, աղ լցնում, և մեջտեղի հատվածում փորվածք անում։ Լցնում ենք բուսայուղն ու ջուրը, այնուհետև ավելացնում ենք ձուն։ Միասեռ խմոր ենք հունցում։
Մաքուր սեղանի վրա ենք լցնում մոտ 1 բաժակ ալյուր,խմորը դնում ենք սեղանին ու սկսում հունցել։ Համառորեն հունցում ենք այնքան, մինչև փափուկ, առաձգական և ձեռքերին չկպչող խմոր ստանանք։ Խմորը պետք է շատ պինդ չլինի։ Խմորը դնում ենք տարայի մեջ, սննդային թաղանթով ծածկում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
- Պատրաստում ենք միջուկը։ Հավի փափկամիսը ոչ մեծ կտորների ենք բաժանում։
- Շամպինիոնները շերտերով կտրատում ենք։ Պանիրը մեծ քերիչով անցկացնում ենք։ Սխտորն ու մաղադանոսը մանրացնում ենք։
ՈՒժեղ կրակի վրա ենք դնում թավան, լցնում ենք բուսայուղը և տաքացնում ։ Հավը մաս առ մաս տապակում ենք` յուրաքանչյուր մասը 1-2 րոպե։ Տեղափոխում ենք տարայի մեջ։ Նույն թավայի մեջ տապակում ենք սունկը`մինչև փափկի։ Այնուհետև սունկը և մնացած բաղադրիչները` բացառությամբ պաքսիմատի, ավելացնում ենք հավին, աղ ու պղպեղ ենք անում և խառնում։
- Սեղանի վրա ենք դնում վուշից սրբիչը և ալյուր լցնում վրան։ Սրբիչի մեջտեղի հատվածում ենք դնում խմորը և սրբիչի չափով գրտնակում (մոտ 50x70 չափի)։ Երբ գրտնակելն արդեն դժվար կլինի, գրտնակը մի կողմ կդնենք և խմորը ձեռքերով կձգենք։ Եթե խմորը ճիշտ ենք հունցել, ուրեմն այն լավ կձգվի։ Դրա համար էլ առանց վախենալու և կտրուկ շարժումների խմորը ձգում ենք։ Լավ գրտնակած խմորը պետք է շատ բարակ լինի։ Գրտնակած ուղղանկյունաձև խմորը դնում ենք մեր առջև, վրան պաքսիմատ ենք ցանում` վերևից և ներքևից մի քանի սանտիմետր, իսկ աջից մոտ 20 սմ ազատ թողնելով։
- Պաքսիմատի վրա ենք լցնում միջուկը։
- Սրբիչի եզրերը բարձրացնելով սկսում ենք ռուլետը փաթաթել` այն ուղղությամբ, որտեղ պաքսիմատ չկա։ Ռուլետը ինքնաբերաբար փաթաթվելու է։
Ռուլետի ծայրերը ամրացնում ենք։ Շտրուդելը տեղափոխում ենք յուղաթղթով տապակի մեջ։
- Վրան կարագ ենք քսում։ Այնուհետև 35 րոպեով տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
Պատրաստի շտրուդելը ջեռոցից հանում ենք, 10 րոպե թողնում, այնուհետև կտրում և մատուցում։
Եթե խմոր պատրաստելու համար ժամանակ չկա, կարող ենք պատրաստի շերտավոր խմորով պատրաստել, բայց, իհարկե, համային առումով ավելի հարմար է այս խմորը 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: