- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45-55 minutes
Մսով և սնկով խորտիկ
Բաղադրիչներ
- միս տավարի (աղացած) - 800-900 գր
- սոխ - 1 գլուխ
- տաքդեղ կարմիր - 1 հատ
- հաց սպիտակ - 3 կտոր (տոստի)
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- սունկ շամպինիոն - 200 գր
- բուսայուղ - 2ճ/գդ
- կետչուպ - 2 ճ/գդ
- սխտոր - 2-3 պճեղ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- կաթ
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու կարմիր տաքդեղը մանր կտրատում ենք։ Միջին կրակի վրա թավայում բուսայուղ ենք տաքացնում։ Ավելացնում ենք սոխը և 2-3 րոպե խառնելով տապակում։ Այնուհետև լցնում ենք տաքդեղը և ևս 5 րոպե տապակում։
- Թրջում ենք հացը կաթի մեջ, նախապես հեռացնելով կողքի չոր մասերը: Բանջարեղենը լցնում ենք մսի վրա, ավելացնում ենք կաթի մեջ թրջած հացը, աղը, պղպեղը, սոյայի սոուսը, կետչուպն ու լավ խառնում։
- Սունկը շերտերով կտրատում ենք և միջին կրակի վրա բուսայուղի մեջ 2-3 րոպե տապակում, մինչև փափկի։ Թավայի մեջ ենք ավելացնում մանր կտրատված սխտորը և ևս 0,5 րոպե տապակում։
- Փայլաթիթեղով պատած ձևամանի մեջ ենք դնում ֆարշի կեսը, մի փոքր փորվածք ենք անում և սունկը լցնում։
- Վրայից ծածկում ենք ֆարշի մյուս կեսով։ Ձևամանը տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և 45-55 րոպե եփում։ Եթե վերևամասը սկսում է այրվել, փայլաթիթեղով ծածկում ենք։ Պատրաստի ուտեստը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև կտրում և մատուցում։
Բարի ախորժակ։
Այս բաղադրատոմսում հում սունկի փոխարեն կարելի է օգտագործել նաև մարինացված սունկ: Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: