- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Ծիրանաջեմով և չրերով կեքս
Բաղադրիչներ
- ջեմ ծիրանի - 200 մլ
- սոդա - 1 թ/գդ
- քացախ խնձորի - 1 ճ/գդ
- բուսայուղ - 100 մլ
- ալյուր նուշի - 40 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 70 գր
- ալյուր - 100 գր
- թեյ սև - 100 գր
- ջուր - 100մլ(եռման)
- չիր սալորի - 200 գր
- նուշ - 100գր (թերթիկներ)
- վանիլին - 5 գր
Քայլերի հաջորդականություն
- Ջեմը սոդայի և խնձորի քացախի հետ խառնում ենք և մի քանի րոպե հանգիստ թողնում։
- Բաժակի մեջ լցնում ենք թեյը վրան ավելացնում ենք եռման ջուրը և թողնում ենք, որ թրմվի 10-15 րոպե:
Ապա ջեմային զանգվածին ավելացնում ենք բուսայուղը, վանիլինը և խառնում ենք։ Ավելացնում ենք օսլան, երկու տեսակի ալյուրն ու թեյը։
- Չիրը մանր կտրատում ենք , ավելացնում խմորի մեջ և զգուշորեն խառնում։
- Ստաղված խմորը լցնում ենք կեքսի համար նախատեսված ուղղանկյունաձև ձևամանի մեջ, վրան ենք լցնում նուշն ու մոտ 1 ժամով տեղափոխում ենք մինչև 170 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։
- Թողնում ենք, որ կեքսը սառչի, ապա վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում:
Որպեսզի ամեն ինչ լավ ստացվի, ճիշտ կլինի բոլոր բաղադրիչները գրամներով չափենք և ճիշտ չափաբաժիններով լցնենք 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: