- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 20 minutes
Շվեյցարական ուտեստ “Կարտոֆիլ Rösti”
Քայլերի հաջորդականություն
- Կարտոֆիլը մեծ կտորների ենք բաժանում (յուրաքանչյուրը 4-6 մասի) և լցնում կաթսայի մեջ։
- Այնուհետև կարտոֆիլի վրա եռացած ջուր ենք լցնում ու դնում ենք կրակի վրա և եռալուց հետո 5-6 րոպե եփում ենք` մինչև այն կիսաեփ դառնա, որից հետո ջուրը թափում ենք և թողնում ենք կարտոֆիլը սառչի այնքան, մինչև հնարավոր լինի ձեռքով վերցնել այն։ Մինչ կարտոֆիլը սառչում է, կարագի կեսը հալեցնում ենք։
Կարտոֆիլը անցկացնում ենք մեծ քերիչով։
- Թավայի կամ կաթսայի մեջ (28 սմ տրամագծով) միջին ուժեղության կրակի վրա տաքացնում ենք բուսայուղը։ Քերած կարտոֆիլը 3 շերտով շարում ենք` յուրաքանչյուր շերտի վրա աղ անելով և հալեցրած կարագ ցողելով։ Ամենավերևի շերտի եզրերով դնում ենք կտորների բաժանած կարագը։
- Միջին ուժեղության կրակի վրա 5-6 րոպե տապակում ենք` մինչև ներքևից ոսկեգույն կեղև ստանանք, այնուհետև շրջում ենք և մյուս կողմից ևս 5-6 րոպե տապակում։
- Պատրաստի կարտոֆիլը 5-7 րոպե թողնում ենք թավայի մեջ, այնուհետև տեղափոխում մատուցարանի մեջ, կտրատում և մատուցում։
Բարի ախորժակ։
Կարտոֆիլ «Rösti»՛ -ն շվեյցարական ուտեստ է, որը շատ հեշտ է պատրաստման մեջ, քանի որ, բաղկացած է կարտոֆիլից ու կարագից։ Բայց այն չափազանց յուղոտ է և կալորիական։ Այսպիսի կարտոֆիլ կարող ենք մատուցել, թե որպես առանձին ուտեստ ` նախաճաշին մեկ բաժակ կաթի, թթվասերի կամ ձվածեղի հետ և թե որպես խավարտ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Интересно!
shat hamex er stcvel shnorhakaltyun
Շատ ուրախ ենք, որ օգտակար գտնվեցինք 🙂
tunavor chi
Ոչ, շատ համեղ է 🙂
Seruck@ da slivkine?
Այո 🙂
shat kuzenai dzez nman xoharari het ashxatei
🙂